понедельник, 4 января 2016 г.

Հայաստանի Առաջին հանրապետություն

Հայաստանի  Առաջին հանրապետություն

Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը:
Մայիսյան հերոսամարտեր և Առաջին հանրապետության ստեղծումը
1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ  հայկական առաջին հանրապետությունը:
Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ ընդունեց հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:
Ներքին կյանքը
1919 թ-ի հունիսին տեղի ունեցան ընտրություններ` միակը Հայաստանի Հանրապետությունում` 366 հազար ընտրողների եւ 7 կուսակցությունների մասնակցությամբ:
Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Օգոստոսի 1-ին գումարված նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում նախագահ ընտրվեց Ավետիս Ահարոնյանը: Սակայն 1920-ի մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը: Ընտրվեց նոր կառավարություն՝ Համազասպ Օհանջանյանի գլխավորությամբ:
Զուգահեռների անցկացւմ Հայաստանի Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև

Առաջին հանրապետության անկախությանը պատրաստ չէին ոչ քաղաքական էլիտան, ոչ ժողովուրդը, իսկ երրորդ հանրապետության անկախությանը քաղաքական էլիտան եւ ժողովուրդը պատրաստ էր եւ իր քայլերով գնում էր դրան: 1918թ. մայիսին, երբ Հայաստանը փաստացի անկախ էր, քաղաքական էլիտան՝ ՀՅԴ-ի գլխավորությամբ վախեցավ հռչակել Հայաստանի անկախությունը, իսկ երրորդ հանրապետության ժամանակ նախ հռչակվեց անկախության գործընթացի սկիզբը, ապա նոր սահմանադրական հանրաքվեով հռչակվեց անկախությունը Ի տարբերություն առաջին հանրապետության անորոշ սահմանների, երրորդ հանրապետուիթյունն ուներ միջազգայնորեն ճանաչված սահմաններ Ինչպես առաջին հանրապետոեւթյան ժամանակ, այնպես էլ երրորդ հանրապետության սկզբում, երկիրը լեցումն էր անտուն մարդկանցով եւ փախստականներով: Առաջին հանրապետությունը խորհրդարանական էր, թույլ գործադիր իշխանությամբ եւ ձեւական խորհրդարանով, իսկ երրորդ հանրապետությունը կիսանախագահական եւ ուժեղ գործադիր իշխանություն ունեցող պետություն էր: Առաջին հանրապետության ղեկավարությունը հեռու էր թե քաղաքականությունից եւ թե դիվանագիտությունից եւ անհաջողությունների էր մատնվում դիվանագիտական ճակատում: Երրորդ հանրապետության ղեկավարները պրագմատիկ էին եւ հեռու էին ռոմանտիզմից: Առաջին հանրապետությունը, չնայած անգլիացիների հսկայական աջակցությանը, չկարողացավ կերտել անկախ պետություն եւ տեր կանգնել իր տարածքներին, իսկ երրորդ հանրապետությունն առանց անգլիօացիների եւ այլ երկրների աջակցության, ոչ միայն անառիկ պահեց իր սահմաններն այլ ազատագրեց Արցախը: Առաջին հանրապետությունը ունենալով լավ սպառազինություններ եւ անհամեմատ լավ հանդերձավորված բանակ առանց մարտերի հանձմնեցին մի քանի խոշոր քաղաք, իսկ երրորդ հանրապետության ժամանակ ազատագրեցին մի շարք բնակավայրեր եւ կարեւոր տարածքներ: Չնայած հզոր Թուրքիայի առկայությանը, Ադրբեջանը չկարողացավ լուրջ հաջողցությունների հասնել եւ երրորդ հանրապետությունը կարողացավ ձեռք բերել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աջակցությունը, իսկ առաջին հանրապետությունը չկարողացավ դիմակայել Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշումներին, կորցնելով դաշնակիցներ Ռուսաստանին եւ Անգլիային:

Օգտվելե եմ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%BC%D5%B9%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8 ,Հայկական հանրագիտարանից

Комментариев нет:

Отправить комментарий