пятница, 25 марта 2016 г.

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց
Картинки по запросу չարենց տպավորություն
Կենսագրություն

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նրա վրա արդեն բազմել էր Չարենց գրական ազգանունը։1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկին և հասնում մինչև Կարս գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։

Տաղ անձնական
Բանաստեղծությունում ասվում է Եղիշե Չարենցի ծննդավայրի Կարսի մասին:Նա թողել էր իր տունն ու հեռացել,քայլում է ուրիշ քաղաքներով և տեսնում շատ մարդկանց դեմքերորոնց ոչ ոքինը չի ճանաչում: Չարենցը այս բանաստեղծությունով հրաժեշտ է տալիս Կարինե Քոթանջյանին:Ցավոք նա չի հասցրել հրաժեշտ տալ:

Չարենցն ու Կարինե Քոթանջյանը
Ո՞վ էր Կարինե Քոթանջյանը: Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն (որը և հրատարակում է Մոսկվայում):1917թ-ի մարտին Չարենցը որոշում է վերադառնալ հայրենիք ,իսկ Կարինեն մնում էր Մոսկվայում:
  Ի՞նչ  բանաստեղծություններ կարդացի Չարենցից
Տաղ անձնական
Լուսամփոփի պես աղջիկ
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար
Կյանքը
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս
Տպավորություններս  Չարենցից
Ես մեծ տպավորություն ստացա Չարենցից:Նա իր կարճ կյանքի ընթացքում հասցրել է շատ բաների է հասել և իմ կարծիքով մեծ շատ մեծ հետք է թողել հայոց գրականության վրա: