пятница, 31 января 2014 г.

Գրավ


Հոդված 241. Գրավի առարկայի նկատմամբ գրավառուի իրավունքների պաշտպանությունը

1. Գրավառուն, որի մոտ գտնվում է կամ պետք է գտնվեր գրավ դրված գույքը,
իրավունք ունի այն հետ պահանջել ուրիշի, այդ թվում` գրավատուի ապօրինի տիրապետումից :
2. Այն դեպքերում, երբ գրավառուին պայմանագրի պայմաններով իրավունք է վերապահված օգտվել իրեն հանձնված գրավի առարկայից, նա կարող է այլ անձանցից` ներառյալ գրավատուից, պահանջել իր իրավունքի բոլոր խախտումների վերացում, թեկուզեւ դրանք կապված չեն տիրապետումից զրկելու հետ

Հոդված 242. Գրավի իրավունքի պահպանվելը գրավ դրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ուրիշ անձի անցնելիս:
1. Գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:
Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը եւ կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:
2. Եթե գրավի առարկա գույքն իրավահաջորդության կարգով անցել է մի քանի անձանց, իրավահաջորդներից յուրաքանչյուրը նշված գույքից իրեն անցած բաժնին համաչափ կրում է գրավով ապահովված պարտավորությունը չկատարելուց բխող հետեւանքները: Եթե գրավի առարկան անբաժանելի է կամ այլ հիմքերով մնում է իրավահաջորդների ընդհանուր սեփականության ներքո, նրանք դառնում են համապարտ գրավատուներ:


Հոդված 243. Գրավ դրված գույքը հարկադրաբար վերցնելու եւ առգրավելու հետեւանքները
1. Այն դեպքերում, երբ գրավի առարկա գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով և կարգով հաuարակության և պետության կարիքների համար օտարվելու, ռեկվիզիցիայի կամ ազգայնացման հետևանքով, ու գրավատուին տրվել է այլ գույք և (կամ) համապատասխան հատուցում, գրավի իրավունքը տարածվում է փոխարենը տրված գույքի վրա, կամ գրավառուն ձեռք է բերում գրավատուին հասանելիք հատուցման գումարից իր պահանջը բավարարելու նախապատվության իրավունք:
2. Այն դեպքում, երբ գրավի առարկա գույքն օրենքով սահմանված կարգով առգրավվել է գրավատուից` բռնագանձում տարածելու միջոցով կամ որպես հանցագործության համար պատժամիջոց, գրավառուն այդ գույքի արժեքից իր պահանջը բավարարելու նախապատվության իրավունք ունի:

3. Այն դեպքում, երբ գրավի առարկա գույքն օրենքով սահմանված կարգով առգրավվել է գրավատուից այն հիմքով, որ իրականում այդ գույքի սեփականատերն ուրիշ անձ է, այդ գույքի նկատմամբ գրավը դադարում է:

4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը:


Հոդված 244. Գրավի պայմանագրից բխող իրավունքները զիջելը

1. Գրավառուն իրավունք ունի գրավի պայմանագրից բխող իր իրավունքները փոխանցել այլ անձի` պահպանելով պահանջը զիջելու միջոցով պարտատիրոջ իրավունքները փոխանցելու կանոնները (397-405 հոդվածներ):

2. Գրավառուի կողմից գրավի պայմանագրից բխող իր իրավունքներն այլ անձի զիջելը վավեր է, եթե նույն անձին զիջվել է գրավով ապահովված հիմնական պարտավորությամբ պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքը:


Հոդված 245. Գրավով ապահովված պարտավորությամբ պարտքը փոխանցելը

Գրավով ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելիս գրավը դադարում է, եթե գրավատուն պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրելու նոր պարտապանի փոխարեն:


Ծանոթանալով.թե ինխ է գրավը,հասկացա,որ դա բավականին վտանգավոր գործարք է՝գրավը կորցնելու:Ես չեմ ուզենա իմ կյանքում երբեք այդպիսի գործարաքի մեջ ընկնել:Ես պիտի աշխատեմ ճիշտ բաշխել եկամուտս և ճիշտռ տնտեսել ֆինանսներս: