среда, 18 сентября 2013 г.

20-21-րդ դարերի բացահայտումները և

հայտնագործությունները

Թոփ 10 նշանակալից հայտնագործությունները


Առաջին տեղում է սառցադաշտերի հալման արագությունը , որը գերազանցում է նախկին ենթադրությունը: Գիտնականները , ովքեր ուսումնասիրում էին Երկրի կլիման, նկատեցին,որ Գրենլանդիայի եւ Անտարկտրդայի հսկա սառցե գլխարկները հալում ենշատ ավելի արագ, քան նախկինում ենթադրվում էր , երբ դեռ գիտնականները հիմնվում էին սխալ հաշվարկների  մոդելների վրա :

Երկրորդ տեղում է մարդկային գենոմի քարտեզագրումը. Այն տեւել է ավելի քան 10 տարի և         համախմբել է գիտնականների միջազգային համագործակցությունը, որպեսզի  2000 թվականին արվեր « նախագիծ » մարդու գենոմի վերաբերյալ:Դրան հաջորդեց 2003 թվականի վերջնական տարբերակումը:

Երրորդ տեղում է ջրի առկայությունը Մարսի վրա. 2008 թ. NASA-ի Phoenix նավը վայրէջք է  կատարել Կարմիր մոլորակի վրա հաստատելու՝ ջրի առկայությունը եւ օրգանական միացությունների գոյությունը:
 Երկար ժամանակ անց տեսախցիկները հողազանգվածի վրա ֆիքսեցին սպիտակ փոշի: Ինտենսիվ վերլուծության արդյունքում հետազոտողները եկան այն եզրակացության, որ սպիտակ փոշին Ջրային սառույց է:

Չորրորդ տեղում է Ցողունային բջիջների ստացումը էթիկական ճանապարհով. 2007 թ - ին  Կիոտոյի և Վիսկոնսին- Մեդիսոնի համալսարանի Գիտնականները,  իրարից անկախ, իրենց փորձերով թույլ տվեցին հասուն  մարդու մաշկի բջիջներին , որոնք ծրագրավորված էին մաշկ լինելու, իրենց դրսևորել այնպես,ինչպես ցողունային սաղմնային բջիջներ: Չափահաս բջիջները փոխակերպվեցին բազմակարող- pluripotent բջիջների , կամ բջիջների , որոնք կարող են գրեթե ցանկացած այլ տեսակի բջիջներ լինել:

Հինգերորդ տեղում է պրոթեզների կառավարումը ուղեղի ազդանշաններիմիջոցով. Ռոբոտ մարդիկ-“ Cyborgs” աստիճանաբար դառնում են մեր իրականությունը. Վերջին տասնամյակում մեծ առաջընթաց է գրանցվել ինտելեկտի  միջոցով հանմակարգիչների և պրոթեզների կառավարման գործում:2009թ-ին Պիերպաոլո Պետրուզիելոն սովորեց ղեկավարել իր բիոմեխանիկական ձեռքը,որը միացված էր վերին մկաններին,էլեկտրոդների
և թելերի միջոցով:Նա դարձավ առաջին մարդը աշխարհում,ով շարժումների մի ամբողջ համակարգ կատարեց մտքի ուժ գործադրելով:



Վեցերորդ տեղում է այլմոլորակայինների մոլորակի հայտնագործումը 2008 թվականին Hubble տիեզերական աստղադիտակի և Հավայան կղզիներում ինֆրակարմիր Keck եւ Gemini աստղադիտարանների միջոցով, հայտարարել են, որ իրենք տեսել են էկզոմոլորակներ որոնք պտտվում են հեռավոր աստղերի շուրջը:Երկու աստղադիտարաններն էլ ֆիքսել են այդ  օտարածին  աշխարհները:


Յոթերորդ տեղում են  մարդու նոր նախնիները . 2002 - ին, Chad-ի հյուսիսային մասում, հետազոտողները հայտնաբերել են գանգ որը 6-7 միլիոն տարեկան է և պատկանում է Sahelanthropus tchadensis-ին հայտնի որպես Toumai ( Toumay ): Քանի որ գտնված էր եղելմիայն գանգի ոսկորները ,գիտնականները չեն կարող տալ պատասխան այն հարցին, թե արդյոք այս նախնին քայլում էրերկու ոտքերով:Բայց հետո հայտնվեցArdi”-ն. ardi”-ի տարիքը 4.4 միլիոն էր կարող  էր քայլել երկու ոտքերի վրա , բայց չէր կարողանում բարձրանալ ծառերի վրա: Նրա ատամները ցույց էին տալիս, որ այն ուտում է շատ տարբեր տեսակի պատկանող սնունդ:

Ութերորդ տեղում է  սև զանգվածի գոյության հաստատումը: Ամռանը 2006 թվականին աստղագետները հայտարարել են, որ ինչ - որ բան կարող է օգնել մարդկանց՝ ավելի լավ հասկանալ տիեզերքը: Նրանք ստացել են կոնկրետ որը ապացուցում է սև զանգվածի գոյության մասին: Հակառակ այդ փաստին նրանք դեռևս չեն կարողանում ասել, թե իրականում ինչ է դա:

Իններորդ տեղում է Դինոզավրի փափուկ հյուսվածքներիուսումնասիրությունը. 2005 թվականին Mary Higbay Shveitzer-ը և նրա գործընկերները հայտնում են այն մասին, ինչը, կոչվում է փափուկ հյուսվածքներով Արյան անոթների,  ոսկրային մատրիցաների  և ուրիշ հյուսվածքներ Tyrannosaurus Rex-ի   կոնքոսկրի վրա:


Եվ, վերջապես , տասներորդ տեղում է նոր տիեզերական օբյեկտի  բացումը արեգակնային համակարգում. 2005 թ. Հունվարին , Mike Brown-ը ու իր թիմը Պոլոմարյան աստղադիտարանի շնորհիվ ՝հայտնաբերեցին  136199 Eris-ը՝ մի փոքր մարմինն, որը 27% ավելի մեծ է, քան Պլուտոնը: Նա դարձավ 9 - րդ խոշորագույն տիեզերական մարմինը արեգակնային համակարգում:





вторник, 17 сентября 2013 г.

Ինչ տվեց ինձ այս նախագիծը

Այս նախագիծը ինձ շատ գիտելիք տվեց: Առաջին հերթին գիտելիք, որի մասին ես առաջ անգամ գաղափար էլ չունեի: Ես շատ բան իմացա Վիկտոր Համբարձումյանի և իր կյանքի մասին և այն ահռելի ավանդի մասին, որը նա թողել է աստրոֆիզիկայի բնագավառում: Իմացա այդ հանճարեղ մարդու կտակի մասին, շատ այլ ուսանելի նորություններ, ինչը ինձ համար չափազանց հետաքրքիր էր: Ձեռք բերեցի գիտելիքներ նաև օտարազգի հայտնի մարդկանց մասին,նույնիսկ իրենց կտակների մասին:Ես շատ ուրախ եմ, որ մենք ուսումնասիրում ենք ոչ միայն հայ գրականությունը,այլև ծանոթանում ենք մեզ շրջապատող աշխարհի հետ: Սա շատ հետաքրքիր դասընթաց է: Ես շատ կուզեմ ակտիվ մասնակցել այս ծրագրին:
Ծնողներիս խրատները

1)Կյանքի յուրաքանչյուր պարագայում լինել ազնիվ և չդավաճանել որդեգրած սկզբունքներին: 
2)Ուշադիր լինել մեծահասակների նկատմամբ և միշտ պատրաստակամ `նրահց օգնելու:
3)Լինել զիջող,ներող և չլինել հիշաչար:
4)Ընկերներին սիրել և գնահատել,լինել նրանց կողքին թե՛ուրախության,թե՛ տխրության մեջ:


суббота, 14 сентября 2013 г.

Ֆրենկ   Սինատրա

 Լեգենդար  երգիչ և գրող Ֆրենկ Սինատրան  իր կտակի մեջ գրել է.
-         Իմ  դագաղի մեջ դնել  մի շիշ վիսկի, Zippo կրակայրիչ և 10 ցենտ՝ հրատապ կանչերի համար: Նրա դագաղի վրա գրված էր.{ամենալավը դեռ առջևում է}:
Յուջին  Շումեյքերն է


Միակ մարդը, ում դիակիզված մարմինը գտնվում է Լուսնի վրա, հայտնի գիտնական Յուջին Շումեյքերն է: Աստղագետի կտակի համաձայն՝ նրա մասունքները թաղվել են Լուսնի վրա:

пятница, 13 сентября 2013 г.


ՕԳՏԱԿԱՐ ԽՐԱՏՆԵՐ 

Ո՛չ միայն ձեր զաւակին համա՛ր աղօթեցէք, այլեւ՝ իրեն հե՛տ աղօթեցէք: Եթէ կ’ուզէք՝ ձեր զաւակը յաջողակ ըլլայ, միշտ քաջալերեցէ՛ք զինք, մի՛ անտեսէք անոր սխալները, այլ ամենայն քաղցրութեամբ, սիրով եւ յարգանքով սրբագրեցէ՛ք, երբ առանձին էք: Ձեր զաւակին գաղտնիքը կամ տկարութիւնը մէկուն մի՛ պատմէք, այլ՝ միայն Աստուծոյ, որովհետեւ Ան գաղտնապահ է եւ պատրաստ է օգնելու: Առաւօտուն ձեր զաւակը խաղաղութեամբ եւ աղօթքով ճամբեցէ՛ք, երբեք կոտրած սրտով իրարմէ մի՛ բաժնուիք, որպէսզի սատանային տեղի չտաք: Անցեալի սխալները, տխուր դէպքերը կամ թերութիւնները մի՛ յիշէք, այլ անոր նորանոր նուաճումներն ու յատկութիւնները գնահատեցէ՛ք, «Որպէսզի մեր որդիները իրենց երիտասարդութեան մէջ տունկերու պէս մեծնան, ու մեր աղջիկները պալատի շէնքին համար փորագրուած անկիւնի քարերու պէս ըլլան» 

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

– Նիկողիասը մի բժշկի բախտավոր ու հաջողակ էր անվանում, ասելով. «Քո հաջողությունները տեսնում է արեգակը, իսկ սխալներն ու վնասը ծածկում է երկիրը»։

ԽՈՍՔԻ ՄԱՍԻՆ

– Խիկարն ասում է. «Մեղմ խոսքը ջուր է, հանգցնում– հանգստացնում է մարդու բորբոք, գազանաբարո միտքը»։
– Որդյակ, կերա դառնիճ և լեղի. ավելի դառն չէր, քան աղքատությունն ու պանդխտությունը։
– Ով ընկերոջ խոսքին չի հավատում, նրա համար հեշտ է սուտ խոսելը։
– Դեմոսթենեսն ասում է. «Մարդկային արատները չեն բուժվի ոչ գովելով և ոչ Էլ թաքցնելով, այլ պատմելով բժիշկներին»։
– Պլուտարքոսն ասում Է. «Ճանապարհորդները ձգտում են դեպի տուն ու հայրենիք, իսկ իմաստունները խելքի և իմաստության»։

ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

– Մենանդրոսն ասում Է. «Ճանաչիր կանանց և իմացիր նրանց չարությունը. Ագամեմնոն արքան, որին ամբողջ աշխարհը սիրում Էր, երբ պատերազմից վերադարձավ տուն, սպանվեց կնոջ ձեռքով»։
– Եթե տարագիրը կնոջ ձեռք Է ընկնում, կրկնակի Է կորչում. մեկ՝ պանդխտության, մեկ Էլ կնոջ պատճառով:
[էջ 243]

ԽԵԼՔԻ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

– Տեսնելով կորնթացների զորքերը, որ խելակորույս փախչում Էին, Սոկրատն ասաց.
— Մի՞թե այստեղ կանայք են բնակվել:
– Զորությունը, որ միտք և իմաստություն չունի, կկործանի իր տիրոջը։
– Ալեքսանդրին բարեկամներն համոզում Էին, որ գիշերով հարձակվի թշնամու վրա։ Եվ նա ասում Է.
— Թագավորներին վայել չէ հաղթություն գողանալը։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

– Դեմոկրիտեսն ասում է. «Ավելի լավ է կյանքում լինել ցանկալի, քան թե ահեղ»։
– Ովքեր մտածում են իշխել ուրիշներին, պարտավոր են նախ իրենց վրա իշխել։
– Պլատոնն ասում է, «Ինքնիրեն հաղթելը ամեն հաղթությունից վեր է»։
– Պլուտարքոսն ասում է. «Ավելի լավ է անմիտների իշխանության տակ լինել, քան իշխել այդպիսիներին»։
– Իշխանը և դատավորը չպետք է ոչ արդարների համար խնդրեն և ոչ անիրավների համար բարեխոսեն։
– Դիոգենեսն ասում է. «Իշխանի նկատմամբ պետք է լինել ինչպես կրակի հետ. ոչ այնքան մոտիկ, որ այրի և ոչ այնքան հեռու, որ մրսես»։
– Իսկական իշխանն այն է, որ իրեն իշխան չի համարում:
– Ագաթոնն ասում Է, «Իշխանը պետք Է այս երեք բանը հիշի. նախ՝ որ մարդկանց Է իշխում, երկրորդ՝ որ օրինավոր իշխան Է, երրորդ՝ որ միշտ չի իշխելու։
– Եպասթիոն Թեզբացին տեսնելով բազում և գեղեցիկ զորքեր, որ առանց հրամանատարի Էին, ասում Է. «Այսպիսի գազան Է և գլուխ չունի»։
– Դիոգենեսն ասում Է. «Մեծ չար Է, եթե վատթարները
[էջ 244]
լավերին են իշխում, առավել չար է, որ անմիտներին են կարգում իմաստունների վրա»։
– Լակեդեմնացիների Կուտ թագավորին հարցրին, թե ում է թողնելու թագավորությունը, ասաց.
— Կարեցողին:


խրատներ

1.Ողջախոհ կինը, հնազանդելով հանդերձ ամուսնուն, հրամայում է նրան:2.Հանդուրժիր և ոչ թե մեղադրիր այն, ինչը չես կարող փոխել:3.Հաղթանակը միշտ այնտեղ է, ուր կա համերաշխություն:4.Ուզո՞ւմ ես իշխանություն ունենալ` տիրապետիր քեզ:5.Շուտ մերժողը քիչ է խաբում:6.Չկա ավելի ամոթալի բան, քան նոր կյանք սկսող ծերունին:7.Չի պարտվում, այլ հաղթում է նա, ով զիջում է յուրայիններին:8.Պատրաստի արցունքները ոչ վշտի, այլ խորամանկության նշան են: 9.Ոչ թե մարմինը, այլ հոգին է հավերժական դարձնում ամուսնությունը:10.Սովորելով առաքինի չեն դառնա, առաքինի ծնվում են: 11.Աստված նկատում է մաքուր և ոչ թե պարարտ ձեռքերը:12.Բարիք գործել նշանակում է նմանվել աստծուն:13.Ազնիվ մարդն արագորեն հարուստ չի դառնա:14.Ազնիվ մարդու համար խնդրելու անհրաժեշտությունը նման է ստրկության:15.Ամենաանվտանգ բանը բացի աստուց ոչ ոքից չվախենալն է:16.Խիզախ տեսքն արդեն մասնակի հաղթանակ է բերում:17.Միշտ չէ, որ հարկ է պատասխանել տրված հարցին:18.Ոչ մի բանում հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին:19.Խորհիր ամեն բանի մասին, ինչ լսել ես, բայց հավատա միայն նրան, ինչ ստուգել ես:20.Փորձանքի չես հանդիպի, եթե լռես:21.Երբ տոչոր են քո դաշտերը, մի ջրի ուրիշինը:22.Ճշմարիտ է այն սուտը, որ ասվել է փրկության համար:23.Ընդհանուր սեփականելն արդեն պառակտման սկիզբ է:24.Բացակայողի դեմ հարց հարուցելը նույնն է, ինչ հարբածին դատել:25.Ուրիշից ակնկալիր այն, ինչ ինքդ ես ուրիշին անում:26.Միշտ հիշիր ուրիշի արած բարերարությունը, բայց արագ մոռացիր քո արածը:27.Գթասրտությունը մարդու ամենամեծ պաշտպանն է: 28.Զգուշացիր ընկերդ համարել, քանի դեռ չես ստուգել նրան:29.Համբերությունը բոլոր վշտերի սպեղանին է30.Լավ կլիներ, որ փաղաքուշ լիներ և՛ ստրուկի, և՛ տիրոջ խոսքը:31.Հրաշալի է, երբ ամեն ինչ տալիս ես և ոչինչ չես պահանջում:32.Հոգա ավելի շատ խղճիդ, քան համբավիդ մասին:33.Մարդ մահից միշտ նույն հեռավորության վրա է գտնվում:Պուբլիլիոս Սիրոս 1-ին դարՍրանք խրատներ են, որոնք գրվել են մեզանից «ընդամենը» 20 դար առաջ: Քիչ ժամանակ չի, և կարծում եմ փոխվել են ոչ միայն մարդկային վարքերն ու բարքերը, այլ նաև բարոյական նորմերն ու մեզ հասած խրատները: Ի՞նչ եք կարծում, այս 33 խրատներից որն է այսօր դարձել ոչ տեղին, իրեն սպառած:

        Michael Jackson


Թաղման արարողությունը անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆորեստ Լոուն գերեզմանատանը։ Արարողությունը փակ էր, հրավիրված էին մոտ 200 մարդ՝ Մայքլի ծանոթները, հարազատները, ընկերները։ Նրանց թվում էին Մաքալեյ Կալկինը,Էլիզաբեթ Թեյլորը և այլք։ 26 լիմուզիններից կազմված Մայքլի դիով մեքենան վերջինը մտավ գերեզմանոց։ Թաղման արարողությանը հրավիրված էին 500 լրագրող։ Խիստ անվտանգության ռեժիմը սկսել էր գործել դեռ մի քանի օր առաջ։ Մահվան պատճառը նշվում է «դեղորայքի ներարկում այլ անձի կողմից»[54]
Ջեքսոնի կտակը կազմված էր 2002 թվականին և ըստ դրա Մայքլ Ջեքսոնի ողջ ունեցվածքը փոխանցվում էր իր մորը՝ Քեթրին Ջեքսոնին, կտակում նաև գրված էր «Իմ նախկին կին Դեբբի Ռոուն դիտավորյալ նշված չէ իմ կտակում», Քեթրին Ջեքսոնը նշանակվում է Մայքլ Ջեքսոնի 3 երեխաների խնամակալ, եթե Քեթրինը ինչ-ինչ պատճառնորով չկարողանա խնամել երեխաներին, ապա երեխաների խնամակալությունը հանձնվում է Մայքլի վաղեմի ընկեր Դայանա Ռոսսին։ Կտակի պատրաստման ժամանակ Մայքլի կարողությունը գնահատվում էր $500 միլիոն։ Նախատեսվում է, որ Ջեքսոնի ունեցվածքը կբաժանվի իր ընտանիքի, երեխաների և իր բարեգործական ֆոնդերի միջև։ 2009 թվականին նրա պարտքը կազմում էր $500 միլիոն, սակայն նրա ունեցվածքը գնահատվեց $2 միլիարդ։ Խոսքը գնում է 200 ձայնագրված, բայց չթողարկված երգերի մասին, Sony/ATV Music Publishing ընկերության բաժնետոմսերի, Նևերլանդ ռանչոյի և իր ունեցվածքի մասին[55]։ 2009 թվականի նոյեմբերի 22-ին կազմակերպված աճուրդին Մայքլի ձեռնոցը վաճառվել է $335 000-ով, իսկ 1998 թվականին Bad շրջագայության ժամանակ նրա կրած բաճկոնը վաճառվել է $225 000-ով։ Աճուրդի ժամանակ Մայքլի իրերը ավելի թանկ արժեցան, քան Մերլին Մոնրոյի և Էլվիս Փրեսլիի իրերը։ [56] 2010թ.-ի մարիտի 16-ի հայտնի դարձավ, որ Ջեքսոնի կարողության համակարգավորողը և Sony Music Entertainment-ը կնքել են $250 արժողությամբ պայմանագիր, ըստ որի Sony-ն կթողարկի 10 պրոեկտ մոտակա 7 տարիների ընթացքում, որոնք կներառեն չթողարկված ձայնագրություններ, DVD և համակարգչային խաղեր։ Պայմանագիրը իր արժողությամբ անցել է այնպիսիններին, ինչպիսիք էին Բրյուս Սպրիգստինի և Colombia Recors-ի ($ 110 մլն. 2005թ., 7 ալբոմ), Ռոբի Ուիլիամսի և EMI ($ 150 մլն. 2002թ., 5 ալբոմ) պայմանագրերը և դարձավ ամենաթանկարժեք պայմանագիրը այդ ոլորտում։ Չնայած այն փաստի, որ Sony-ն կնքում է պայմանագիրը այն պայմաններում , երբ համատարած ողջ աշխարհում ընկնում են ալբոմների վաճառքների թվերը Sony-ն Մայքլի թողած նյութերի մեջ խոստումնալից ապագա են տեսնում, հիմնվելով Էլվիս Փրեսլիի The Beatles-ի ետմահու-լուծարումից հետո սկավառների վաճառքի թվերի և այն փաստի վրա, որի Մայքլի մահից 9 ամիսների ընթացքում վաճառվել է 31մլն. օրինակ սկավառակ, որից 2/3-ը ԱՄՆ-ից դուրս[57]։ 2012թ.-ի օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ SONY/ATV ընկերությունը պայմանագիր է կնքել Մայքլ Ջեքսոնի «Mijac» երաժշատական կատալոգի կառավարման մասին։ Կատալոգը ներառում է Արետտա Ֆրանկլինի, Էլվիս Փրեսլիի, Ռեյ Չարլզի և այլ աշխարահռչակ երգիչների կատարումներ, ինչպես նաև սեփական երգեր[58]։