среда, 11 марта 2015 г.

Եղիշե Չարենց


Եղիշե Չարենց



Եղիշե Չարենց 1897թ,մարտի 13
Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը։ Կարծես ամբողջ հայ գրական միտքը, հինգերորդ դարից սկսած, հասունացել էր, որպեսզի իր խոսքերից ծնունդ տար այս հանճարին։ Սա նշանակում է, որ Չարենցը՝ որպես բանաստեղծ, ծնունդ է առել հայ գրականության ընդերքից, առասպելական եղեգան փողից՝ որպես բանաստեղծության մի նոր «հուրհեր պատանեկիկ»։ Դեռ մարդիկ կան, ովքեր առասպելներ են պատմում Չարենցի մասին։ Իր կյանքի օրոք նա վերածվեց լեգենդի։ Չարենցն իվիճակի էր ոգևորության պահերին հասնել ստեղծագործական հզոր շիկացման, նա գրում էր միանգամից, մեկ բռնկումով։ Թեև դժվար կյանք վիճակվեց նրան, բայց նա իր կյանքի ճանապարհն անցավ հերոսի պես, բարձր պահեց թե՛ գրողի, թե՛ իր մարդկային առժանապատվությունը և երբեք չխոնարհվեց ժամանակի իշխանավորների առջև։

Ես կարդացի <<Մահվան  Տեսիլ>>ստեղծագործությունը:Շատ հետաքրքիր էր և շատ հուզիչ:Այն կարդալով լրիվ մտնում էիր Չարենցի հոգու և իրավիճակի մեջ:
Չարենցը  հալածանքների է ենթարկվում Ստալինյան ժամանակաշրջանում:Նրան հանում են գրողների միությունից,և ուղարկում բանտ,որտեղել հա վախճանվում է:
Բայց նրան արդարացնում են Ստալինի մահից հետո՝1955 թվականին:

Նաև դիտել եմ<<Մահվան Տեսիլ>> ֆիլմը,որը Չարենցի կյանքի մասին է:Շատ հետաքրքիր ֆիլմ է:Այտեղել շատ լավ նկարագրվում է Չարենցի հալածանքները Ստալինյան ժամանակաշրջանում:





 Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար
Խոսքեր չկային, ու արեւ չկար
1915

Ինձ շատ դուր եկավ այս հրաշալի բանաստեղծությունը:Չարենցը գրում է խորհրդավոր գիշերի մասին:Շատ գեղեցիկ է գրում:Այն կարդալիս լրիվ ընկղմվում ես այդ խորհրդավոր գիշերի մեջ:

Երկրորդ բանստեղծությունը,որը ինձ դուր է եկել դա ՝<<Ես իմ անուշ Հայաստանի>>-է

 Այն իմ կարծիքով հասարակ բանստեղծություն չէ:Այն երգ է և աղոթք,որը պիտի ամեն հայ մարդ իմանա:
Ես կարծում եմ,որ նրա մեջ իմաստը այնքան շատ է,որ ամենմեկը չի կարող ընկալել այդ բաստեղծության խորհուրդը: