среда, 25 ноября 2015 г.

Ավելորդը

                                                                      Ավելորդը

                                                            

                                                          Դերենիկ Դեմիրճյան

                                                             
Հաճի աղան մի վաճառական էր, որը շատ էր սիրում և արժեքավորում իր ունեցվածքը:Չնայած դրան նաև սիրում էր իր գերդաստանը, բայց ոչ այնքան շատ ինչքան ունեցվածքը: Պատերազմի գույժը իմանալուց հետո նա շտապեց, որպեսզի տեղեկացնի իր ընտանիքին, և որպեսզի նրանք հավաքեն իրենց իրերը և պատրաստվեն տեղափոխմանը (փախուստի): Իրերը հավեքելուց մտածում էր, թե ինչ աներ, որպեսզի տեղ լինի և լիքը իր տեղավորի: Նաև տեղ ազատելու համար չէր ուզում իր հետ վերցնել իր անդամալույծ քրոջը՝ Սրբունին: Սրբունը կորցրել էր իր ամուսնուն և հիվանդացել էր տիֆով: Այդ իսկ պատճառով չէր կարող մենակ ապրել: Այդ իմանալով՝ աղան իր մոտ վերցրեց իր քրոջը, որպեսզի մյուսները չմտածեն, թե աղան դուրսը կթողի իր հարազատներին: Հաճին այդպես արեց միայն իր համար, չնայած քրոջը թողեց՝ որպես թուրքերի զոհ…: Երբ որ կորցրեց նրան, նոր այդ ժամանակ հասկացավ, թե ինչ են իսկական արժեքները: Արդեն դարձել էր խելագար: