четверг, 31 декабря 2015 г.

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան
Картинки по запросу Ավետիք Իսահակյան
Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:

воскресенье, 20 декабря 2015 г.

Բնական աղետներ

Картинки по запросу Բնական աղետներ ՆախագիծԲնական աղետներ
Աղետը պատահար է, որը լինում է բնական կամ տեխնածին: Աղետի արդյունքում մահանում են շատ մարդիկ և պատմության մեջ լինում են անուղղելի հետևանքներ: Բնական աղետների պատճարռներ կարող են հանդիսանալ՝ արևի ակտիվության բարձրացում, հրաբխային ակտիվություն, երկրակեղևի սալերի շարժ և իհարկե շրջակա միջավայրի աղտոտում: Բոլոր տեխնածին աղետների պատճառը հանդիսանում է մարդը: Տեխնածին աղտեների պատճառ կարող են հանդիսանալ՝ վթար, մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, աշխատանքայի աննկարգապահության:
Բնական աղետներ են՝ երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, հրաբուխների ժայթքում,տորնադո, սողանքներ, քարաթափում ձնահյուս, փոշեփոթորիկ, մրրիկ, փոթորիկ, պտտահողմ, երաշտ, խորշակ:

Երկրաշարժ:
Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։ 18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում:
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
Բնական երկրաշարժեր և Տեխնածին երկրաշարժեր:
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։
Տեխնածին երկրաշաժը կապված է մարդկային գործունեության հետ: ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են պատճառ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

                   Էկոհամակարգերի հիմնախնդիրը․ նախագիծ 2

Картинки по запросу Էկոհամակարգերի հիմնախնդիրը նախագիծ
1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞։

 Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից, նրանց բնակության միջավայրից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականացնում նրանց միջև։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը՝ նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների,միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։ 

Ինչպիսի՞ էկոհամակարգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունեն նրանք:
Մեզ շրջապատում են բնական և արհեստական էկոհամակարգեր։ Բնական էկոհամակարգերը բնական միջավայրերն ենորոնցում առանց 
մարդու միջամտության տեղի են ունենում էկոհամակարգի բաղադրիչների միջև փոխհարաբերությունները:
Արհեստական էկոհամակարգերը մարդածին միջավայրերն ենՄեզ շրջապատող բնական էկոհամակարգի օրինակ է անտառըիր բուսական և կենդական աշխարհով:


Ինչպե՞ս է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա:

Մարդու ազդեցությունը մեծամասամբ վնասակար է անդրադառնում էկոհամակարգերի կենսագործունեության վրա։ Օրինակ՝ որսորդությամբ զբաղվելով։  
Մարդու ներգործության հետևանքով խախտվում է էկոլոգիական 
հավասարակշռությունը, և ծագում են էկոլոգիական հիմնախնդիրներ:


Ի՞նչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը:

 1․ Էներգիա․
Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։
2․ Ֆոսֆոր, Ազոտ․
Ֆոսֆորի և Ազոտի հոսքի նվազման հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում:

3․ Ածխածին․
 Ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Հետագայում գլյուկոզը և այլ օրգանական նյութերը, տեղափոխվելով սննդային շղթաներով, առաջացնում են էկոհամակարգի մնացած բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները: 
Ածխածնի հոսքի նվազման հերտևանքով կխաղտվեն դրա շրջանառության երկու ուղղությունները:

вторник, 15 декабря 2015 г.

Երջանկության իմաստը

Ավետիք Իսահակյան

<<Երջանկության իմաստը>>


Ըստ Իսահակյանի երջանկության իմաստը անհնար է հասկանալ: Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ ունի իր երջանկության պատկերացումը: Ամեն մի մարդու ունի իր կյանքը և իր պատմությունը, որոնք ուրիշ մեկի հետ չեն կարող կատարվել: : Տարբեր փիլիսոփաներ փորձել են գտնել երջանկության իմաստը, բայց նրանց մոտ չի ստացվել: Ես երջանիկ մարդ եմ ես ուզում եմ լինել երջանի և ես երջանիկ եմ : Իմ կարծիքով երջանկության իմաստը հասկանալ պետք չէ, քանի-որ դա անհնար է հասկանալ,մարդ ուղակի պիտի ցանկանա լինել և կլինի , իսկ եթե նա չի գտել իր երջանկությունը պետք շարունակի փնտրել, քանի-որ իմ կարծիքով ամեն մի մարդ ունի իր թաքնված երջանկությունը:

воскресенье, 13 декабря 2015 г.

Մուշեղ Գալշոյան

Картинки по запросу Մուշեղ գալշոյան կանչը
Մուշեղ Գալշոյան <<Կանչը>> վերլուծություն




<<Կանչը>> կարծես մի հին հեքիաթ լինի: Շատ հետաքրքիր է ցուցադրվում ծերունու սրտում  պատանի սերը: Ծերունու ապրումները, զգացմունքները որոնք  ինչպես իրական լինեն : Քանի դեռ կա այդ պինդ սերը սրտում իմ կարծիքով ծերունին վերապրում է իր պատանեկան տարիները, որովհետև մարդւ ծերացած հոգին լւսավորում է սերը: Ինձ շատ դուր եկավ պատմվածքը իր իրական լինելով,և վերնագիրը շատ հետաքրքիր է ասված <<Կանչ>>այն շատ կապված է բավանդակության հետ: 

Էկոլոգիա


Պահպանենք մե շրջակա միջավայրը

                                                                                

Այսօր մեր շրջապատումունենք մի շարքաղտոտիչ բաներորոնքպարբերաբար աճում ենաղտոտելով այն:
Այն ուտելիքըորը մենքուտում ենջուրը՝ որըխմում ենքօդը՝ որըշնչում ենքայդ ամենըկարող են քիչքանակությամբվնասակար նյութերպարունակելորոնքորոշ ժամանակ անց մեծհետևանքներ կթողնեն:Գիտությունը և տեխնիկան համարյա ամեն օր նոր քիմիական նյութեր ենստեղծումորոնք կարող են վնասել կենդանի օրգանիզմներին և շրջակամիջավայրին:

Բոլորս պահանջում ենքոր այդ ամենը՝ օդըջուրըսնունդը աղտոտված չլինեն:Բոլորս ուզում ենք ապրել հանգիստ՝ առանց աղմուկիցանկանում ենք վայելելբնությունըԱպրել մի աշխարհումորին չի սպառնում կլիմայի փոփոխությունը:
Առողջ և հավասարակշռված բնական համակարգերը շատ կարևոր են մեզհամարԲնությունը մեզ տալիս է ամեն ինչ գոյատևման համար՝ օդջուր,սնունդդեղորայքշինանյութԵվ մենք՝ ամեն մեկս պատասխանատվությունունենք պահպանելու բնության իրական արժեքները:
Բայց ինչպես առողջ պահենք մեր շրջակա միջավայրը;
Շատ մարդիկ ուզում են օգնելորպեսզի իրենց միջավայրը առողջ պահենբայցշատերը չգիտեն թե որտեղից սկսենԱմենալավ ձևը և ամենալավ վայրըորտեղդու կարող ես սկսել դա հենց քո միջավայրն է՝ քո տունըբակըՄտածեքոր եթեամեն մեկը սկսի մաքրել և առողջ պահել իր տարածքըապա արդյունքում մենքբոլորս կունենանք առողջ միջավայրԿապ չունի թե որտեղ ես ապրում,համոզված եղիրոր պարբերաբար այն մաքրվում էԾառեր տնկիր՝ այնկպաշտպանի արևի ճառագայթներիցբացի այդ նաև որոշ չափով մաքուր օդ:Եթե քո տունը շրջապատված է ծառերով օդը ավելի մաքուր և թարմ էԿարող եքնաև մրգատու ծառեր տնկել՝ բացի նրանիցոր օդը թարմ կլինի և ավելի մաքուր,նաև կարող եք ուտել այդ ծառի մրգերը:
Շրջակա միջավայրը նաև սերտ կապված է մեր առողջության հետ:
Մարդկանց առողջությունը կախված չէ բժիշկների և հիվանդանոցների քանակից,այլ նաև մեր շրջակա միջավայրիցՈչ մաքուր շրջակա միջավայրը կարող էավելացնել հիվանդություններըև էկոլոգիական խնդիրները կարող են անջնջելիհետք թողնել մեր առողջության վրա:
Աշխարհում հիվանդությունների մոտ 80%-ը կապված է ջրի հետԵթե նույնիսկմի քիչ աղտոտված լինիայն ամենաարագը կարող է մտնել մեր օրգանիզմ ևփոխանցել ինչ-որ հիվանդություններՀիվանդություններ են առաջացնում նաևԳՄՕ-ները (Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ), տեսնելով և ուտելովմի բանարդյունքում ստացվում էոր կերել ենք լրիվ ուրիշ բանորը կարող էվնասել մեր օրգանիզմը: