четверг, 18 декабря 2014 г.

Էկոլոգիա 3

Մթնոլորտ

Մենք շնչում ենք շատ կեղտոտ օդ:Այն օդը ,որը մենք շնչում ենք հարուստ է շատ վանասակար գազերով:Առանց մթնոլորտի մարդկությունը չի կարող գոյատևել:Այն ամենակարևոր գործոնն է մարդու կյանքի համար: Մթնոլորըում ամենաշատը տարածված աղտոտվող նյութը ածխածնի օքսիդն է` CO-ն:CO-ին անվանում են շմոլ գազ:Շմոլ գազը բնական վիճակում մարդու օրգանիզմին այդքան էլ վնաս չէ:Բայց շմոլ գազի կտրուկ ավելացման դեպքում այն շատ մեծ վնաս է հասցնում մարդուն:Այն արտադրվում է նավթի,քարածխի այրման արդյունքում:Բայց ամենամեծ տոկոսը առաջանում է  ներքի այրման շարժիչներից՝հիմնականում ճանապարհային տրանսպորտից:Մեր մթնոլորտը կսկսի ավելի աղտոտվել,քանի որ տրանսպորտի քանակը շատ մեծ տեմպերով մեծանում է:Խոշոր քաղաքներում ավելի է աղտոտված մթնոլորտը,որովհետև տրանսպորը շատ ավելի մեծ մաշտաբների է հասնում:Բացի ճանապարհային տրանսպորտից օդայինն էլ և ջրայինն էլ շատ մեծ վնաս են հասցնում մեր մթնոլորտին: Արդյունաբերությունն էլ շատ մեծ տոկոս ունի մթնոլորտի աղտոտման մեջ:Օրինակ նավթարտանանելը,մշակելը գործարաններում,ածուխ արտահանելը,մշակելը:Տարբեր գործարանները,որոնք արտադրում են տնտեսական ապրանքներ,սննդանյութ և այլն:
Շնչելուց մենք հիմնականում մեծ վնաս ենք հասցնում  մեր թոքերին:Երբ մենք գտնվում ենք այնպիսի վայրում՝օրինակ ճանապարհատրանսպորտային կանգառներում,որտեղ մթնոլորտը ամենակեղտոտն է,մենք սկսում ենք հազալ,որովհետև այդ գազերը ներթափանցում են մեր թոքեր:
Մթնոլորտը աղտոտումից պահպանելու համար հարկավոր է քչացնել գործարանների քանակը,նրանց աշխատանքը:Իսկ տրանսպորտը պետք է դարձնել այնպիսին,որի ընթացքում,ոչ մի վնաս չհասնի մթնոլորտին:Մարդկությունը պետք է իր համար գտնի այլ տեսակի վառելիքաէներգետիկ աղբյուրներ,քանի որ մեր իմացած վառելիքաէներգետիկ աղբյուրները՝նավթը,բնական գազը,ածուխը արդեն սպառվելու եզրին են:
                                                                      


Բայց եթե այս բոլոր թվարկվածերը սկսեն չգործել մարդկությունը կսկսի վերանալ երկրի երեսից:Իմ կարծիքով պետք չէ միանգամից վերացնել այս բոլորը,այլ փորձել գտնել այլ միջոցներ տեղափոխվելու,և էներգիա հայթհայթելու համար:

Էկոլոգիա 2

Էներգակիրներ
Էներգակիրներից  յուրաքանչյուրն էլ շատ մեծ վնաս են հասցնում  շրջակա աշխարհին (բնությանը):Այդ բոլորը վառելուց արտադրվում է մեծ քանակությամբ վնասակար գազեր,որոնէ շատ մեծ վնաս են հասցնում երկրի մթնոլորտին և կենդանական աշխարհին:Բայց այդ տարբեր տեսակի վառելիքների մեջ կան տեսակներ,որոնք համեմատաբար ավելի քիչ վնաս են հասցնում բնությանը:
Բնական Գազ
Բնական գազը համեմատած նավթին և ածխին ամենա քիչ վնասակարն է:Այն համեմատաբար ավելի հեշտ է արտահանվում,ամենամաքուրն է վառվում,և օգտագործելու համար ամենահարմարն է:Բնական գազի համաշխարհային պաշարները հավասար  բախշվում են զարգացող և զարգացած երկրներում:Զարգացոզ երկրների՝բնական գազի  խելամիտ ծախսման շնորհիվ ,բնական գազի պաշարները կբավարարեն  մոտ 150 տարի:Իսկ արդեն զարգացած երկրներում ՝ 40 տարի:
                                     
Ածուխ

Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բուսական զանգվածի քայքայման հետևանքով: Միլիոնավոր տարիների ընթացքում բուսականության մնացորդային զանգվածները կուտակվել են երկրի ընդերքում,և այդքան տարիների քայքայման ընթացքում,այդ պաշարները վերածվել են ածխի:Ածուխը երեք հիմնական վառելիքներից՝(բնական գազ,նավթ)ամենաէժանն է, բայց ամենավտանգավորն ,և ամենավնասակարն է շրջակա միջավայրի համար:Քանի որ այն այրվելկու ընթացքում անընդհատ աղտոտում է մթնոլորտը:Ածխի արտահանումը կատարվում է երկու եղանակով՝ըստ իր հանքի խորությունից՝ստորգետնյա և բաց եղանակով:Բայց այդ երկու եղանակներով էր շատ մեծ վնաս է հասցնում բնությանը:
Նավթ

Նավթ (սև ոսկի) տարածված երեք վառելիքներից ամենատարածվածն է:Այն առաջացել է միրիառդավոր տարիների ընթացքում կենդանիների և բուսականության քայքայումից:Այն երկրի նստվածքային թաղանթում շատ կարևորագույն պաշար է,որը արդեն գտնվում է սպառվելու եզրին:Այն համարվում է ամենակարևորը քանի որ նրա մշակումից են ստանում ամեն տեսակի տրանսպորտային վառելիքի մեծ մասը:Նավթամթերքի մշակումից նաև ստանում են ասֆալտ:Մշակումից ստանում են բենզինի տարբեր տեսակներ՝դիզելային վառելիք և մազութ:  Նավթը արդյունահանվում է երկրի կեղևում գտնվող նավթաբեր շերտերից, որոնց հասնելու համար խորը հորատանցքեր են փորվում: Հորատանցքերը կարող են փորել երկրի մակերևույթին,ինչպես նաև ծովի հատակին:
                                           

Ավանդական և Այլընտրանքային աղբյուրներ

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք անընհատ արտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները՝օրինակ Արևի էներգիան:Էներգիայի այն աղբյուրները,որոնք մարդիք օգտագործում են,դրանք սպառվում են և այդ տեսակի էներգակիրները կոչվում են ավանդական աղբյուրներ:Այլընտրանքային էներգիայի  աղբյուրները վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին և մթնոլորտին,բայց դրանք մեր ստացած էներգիայի շատ փոքր տոկոսն են կազմում:Իսկ ավանդական էներգիայի աղբյուրները մեծ վնաս հասցնելով և մթնոլորտին,և շրջակա միջավայրին,մեր ստացած էներգիայի մեծամասնությունն են կազմում: