понедельник, 25 апреля 2016 г.

Նախագիծ- «Կարդում ենք արևմտահայերեն»

Նախագիծ- «Կարդում ենք արևմտահայերեն»


Զահրատ
Արևմտահայ բանաստեղծ Զահրատը (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան) ծնվել է 1924  Կոստանդնուպոլսում: 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։
Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկիք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուները։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։
Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն:
Ահմետ Էֆենտի փողոցը
Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Ահմետ Էֆենտի փողոցը մութ է
Մութին համբուրվող զույգեր կան
Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Իր առանձնությունը միտքը կ’իյնայ
 Ոխ
Միտքը դրեր է Կիկո
Պիտի չմեռնի
Դուք բոլորդ պիտի մեռնիք
Աշխարհ Կիկոյի պիտի մնա
Ու Կիկո աշխարհի վրա միս-մինակ
Բոլոր հայելիները պիտի կոտորե
ՕՏԱՐ
Քաղաքին այդ կողմերը օտար էին Կիկոյին
Բարձր բարձր շէնքերը օտար
Մարդիկը – գեղեցիկ կիները օտար
Գոգնոց հագած աղջիկ մը եկաւ
Հինգ ղրուշ դրաւ ափին –
Օտար էին մարդիկը – օտար –
Կիկօ մուրալու չէր ելած
Առաջադրանք
  • Կիկոյի կերպարը Զահրատի ստեղծագործություններում:
  • Գտնել Կիկոյի մասին գրված այլ բանաստեղծություններ:
  •  Գրել կարծիք, վերլուծություն:


Կիկոյի կերպարը


Կիկոն շատ ինքնասեր անձնավորություն էր և մտածում էր միայն իր մասին:Նա չէր մտածում իրեն շրջապատող մարդկանց մասին, նաև նշվում է <<Դուք բոլորդ պիտի մեռնիք,Աշխարհ Կիկոյի պիտի մնա>>այսինքն բոլորը պետք է մեռնեն իսկ ամբողջ աշխարհը իրեն պիտի ենթարկվի և իրենը լինի:Իմ կարծիքով Զահրատը շատ հետաքրքիր է նկարագրում Կիկոյին ու ընդհանուր առմամբ շատ մեծ ցանկություն է առաջանում Կիկոյի մասին մնացած բանաստեղծությունները կարդալ:

Կարդալ «Մայմուն» բանստեղծությունը:  Ընթերցանություն, քննարկում, բառերի ուսումնասիրություն:
Մայմուն
Մայմուն որ կ´ըսեմ կապիկ չը կարծէք
Տան սև փիսիկին անունն է
Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք
Աշխարհին ամենէն տգեղ կատուն է
Սեւ է որ կ´ըսեմ սեբ-սև չը կարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք
Արեւը մեկ է-աչքերն երկու են

Երկու որ կ´ըսեմ զատ զատ չը կարծէք
Երկուքին խորն ալ երազը մեկ է
Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է
Մայմուն որ կասեմ կապիկ չկարծեք,տան սև կարվի անունն ,փիկիկ որ կասեմ սիրուն չմտածեք,աշխարհի ամենատգեղ կատեւն է:Սև որ կասեմ շատ սև չկարծեք սեվության մեջ աչքերը դեղին են,դեղին որ կասեմ արև չկարծեք արևը մեկն է աչքերը երկու հատ:Երկու վար կասեմ առանձին չկարծեք,երկուսի հոգում էլ երազը նույնն ,երազ վոր կասեմ մեծ բան չկարծեք,մարդու մի կողմը սիրունն է:
Առաջադրանք
  •  Ընթերցանություն, քննարկում:
  •  Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Զոհաբերում

Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ
Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին
Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ
Չորս ոչխար էին,առաջինը մորթեցին,հետո երբ երկրորդը մորթում էին երրորդը փորձեց փախչել:Հազիվ տասը մետր գնաց,ձերբակալեցին: Ես այդ երրորդին կերա,կյանքի համ ուներ
Կյանքի համ
Իմ կարծիքով կյանքի համը ամեն մեկի մոտ տարբեր է լինում մեկի մոտ լինում է դառը մեկի մոտ էլ քաղցր իմ կարծիքով Զահրատը հենց այս իմաստով էլ նշում է Կյանքի համ-ի իմաստը:


среда, 6 апреля 2016 г.

Բառարանային աշխատանք

Բառարանային աշխատանք

Բառերի բացատրություններ
Աբասանոս-Արծաթի դրամ
Աբեղաթաղ-Աբեղայի թաղումը
Բաբելանական-բաբելոնին վերաբերող
Բագարան –աստուածների կացարան
Բոլթայ տալ-անիմաստ թափառել
Գոտկածալ-մի քանի տակ փաթաթված ծալքեր
Ըստ որում-ինչպես որ
Ըրկոսի-մուրճ
Մագազինավոր-մագազին ունեցող
Մագարիկոն-,ի դեղին ծաղիկ

Անունների բացատրությունները
Արամ-ազնվազարմ
Հայկ-հայ դյութազուն
ԷԼԵՆ-լուսավոր
ՀԵՐՄԻՆԵ-Հերմեսի ժողովուրդ
ՀԱԿՈԲ-Աստծո հետ պայքարող
ՄԱԼԽԱՍ- որակով
ՆԱՐԻՆԵ, ՆԱՐԵ, ՆԱՌԱ-լուսավոր
ՇՈՒՇԱՆ, ՇՈՒՇԱՆԻԿ- շուշան ծաղկից առաջացած անուն, ՍՈՒՍԱՆՆԱ անվան տարբերակ
ՌԱԻՍԱ-առաջնորդ, արքայադուստր
ՍԱՐԳԻՍ-հնազանդ
ՎԱՐԴԱՆ-իշխանավոր

ՏԻԳՐԱՆ-վագր

воскресенье, 3 апреля 2016 г.

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժան


Картинки по запросу դանիել վարուժան նախագիծ
Դանիել Վարուժանը (Դանիել Չպուգքյարյան) ծնվել է 1884թ.-ի ապրիլի 20-ին, մահացել է 1915թ.-ի  օգոստոսի 26-ին:  20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։

Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

<<Հացին երգը>>
Դանիել Վարուժանի «Հացին երգը» բանաստեղծությունների շարքը բաղկացած է երեսունբանաստեղծությունների, որոնք հիմնականում գյուղական աշխատանքի, առօրյաի, կյանքի մասին են։ Դաշտերի ու արտերի։
Նրանցից մեկն է «Կալերու երգը»: Այստեղ բանաստեղծը նկարագրում է հանգիստ, խաղաղ, ամառային և գյուղական երեկո, որտեղ աշխատանքն ավարտվել է և բոլորը քնում են:
Ամառվա՜ն քաղցր գիշեր,- գլուխը կամին վրա դրած
Աշխատանքի
 սուրբ Ոգին կալերուն մեջ կննջե:
Կլողա
 մեծ Լռությունն աստղերուն մեջ ծովացած:
Անհունը՝
 բյուր աչքերու թարթափով՝ զի՛ս կկանչե:
«Հունձք կը ժողվեմ»  բանաստեղծության մեջ, նա նկարագրում էր գյուղացու աշխատանքը: նկարագրում  էր թե ինչպես է գյուղացին հնձում  արտը ու նաև նկարագրում էր արտը, որը նա հնձում է: Իմ կարծիքով, այս բանաստեղծության մեջ ամփոփված է «հացին երգը» շարքի իմաստը, որովհետև ես այս բանաստեղծության մեջ տեսա գյուղացու քրտնաջան աշխատանքը, տեսա ցորենի տված բարիքները:

Հունձք կժողվեմ մանգաղով,
-Լուսնակը յարս է –
Ակոս ակոս ման գալով:
-Սիրածս հարս է:-
Գլխեբաց եմ ու բոբիկ,
-Անո՛ւշ են հովեր-
Արտերուն մեջ թափառիկ:
-Մազե՛րն են ծովեր:…