среда, 18 февраля 2015 г.

Հովհաննես Թումանյան


Հովհաննես Թումանյան

Ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։
Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ ՄայրսՍոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասինիսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։
Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։
Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։
– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։
Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։
Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։
Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։
Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։
Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնումՔիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելովբառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին
Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։
Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։
Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։
Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։
Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։
Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։
Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։
Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։
Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներերգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.



Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտընրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Անհատական աշխատանք

<<Թմկաբերդի առումը>> ընթերցել քննարկելուց հետո

<<Թմկաբերդի առումը>> պոեմի գլխավոր հերոսները Թմկա տիրուհին, Թաթուլը և Շապուհ արքան են:
Թմկա տիրուհին Թաթուլի կինն էր, ում Թումանյանը ոչ մի անուն չի տվել այն պատճառով, քանի որ չի ցանկացել վիրավորել որևէ հայ կնոջ, որովհետև հերոսուհին փառքի համար դավաճանել էր Թաթուլին:
Հերոսուհու կերպարը կարող ենք հանդիպել ցանկացած կնոջ ներսում, ընդհանրապես փառքի բույրը գրավում է յուրաքանչյուրին: Եվ իմ կարծիքով յուրաքանչյուր հայ կին,և ոչ միայն հայ, միշտ ցանկանում է ունենալ զարդեր, գեղեցիկ հագուստ, թանկարժեք օծանելիք և այլն, կապ չունի այդ իրերը կլինեն աչք ծակող, թե՝ ոչ:
Շատ կանայք իրենց ներսի թմկա տիրուհուն թաքցնում են, դեմ դուրս գալիս նրան և թաքուն երազում մի կոշիկի կամ պայուսակի մասին: Ամեն կնոջ ներսում էլ ապրում է այդ տիրուհին:
Հերոսների կերպարները դեռ չեն մոռացվել. դրանք ապրում են նաև ժամանակակից աշխարհում:
Թումանյանի պոեմներից<<Անուշը>>, <<Մարո>>-ն իրենց մեջ պարունակում են ավելի շատ տեղեկություն հայերի սովորույթների մասին՝ պոեմներն ասես իրար կապված շղթա լինեն, դրանք նկարագրում են հին ժամանակների սովորությունները, արգելքները, մտածելակերպը և այլն:
Թումանյանը, շատ նուրբ նկարագրությամբ, մեզ ծանոթացնում է հերոսների սահմանափակ մտածելակերպին և ընթերցողի համար ընդգծում հերոսների սնոտիապաշտությունը: Սակայն ժամանակի ընթացքում սնոտիապաշտությունը, երազները և անեծքներն այլևս մեծ տեղ չեն գրավում ժամանակակից մարդկանց մտածելակերպում, բայց դեռ մնացել են շատերը, ովքեր, օրինակ այցելում են գուշակներին, որպեսզի իրենց բախտը բացեն կամ իմանան ապագայում ինչ կլինի իրենց հետ:

Ինչ է ինձ համար դավաճանությունը
Իմ համար դավաճանությունը կարելի է ասել ամենամեծ մեղքն է:Որովհետև դու դավաճանելով ինչ որ մեկին դու քո վստահությունը դիմացինիտ մոտ միանգամից կորցնում ես:Կարծում եմ,որ կան շատ բաներ,որոնք դու չես կարող ներել,բայց իմ կարծիքով դրանք ծայրահեղ դեպքեր են:
Ես իմ հոգում ինքս ինձ թշնամի չեմ սիրում սարքել:Կան այնպիսի մարդիք,որոնք մի թեթև բանից թշնամի են դարձնում դիմացինին,բայց ես դա սխալ եմ համարում:Ես թշանամի եմ համարում այն մարդուն,ով որ ինձ իրոք վատություն է պատճառել:


Հովհաննես Թումանյան <<Քառյակներ>> վերլուծություն


Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել

Հեղինակը խոսում է իր դժվար կյանքի մասին, որտեղ բոլորին լավություն է արել, բոլորին սիրել ու հարգել է, եւ մահացել է բոլորին սեր տալով ու բոլորին հարգելով: Ինձ դուր եկավ:

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

Այստեղ հեղինակը խոսում է իր տառապանք տեսած կայնքի մասին, որտեղ նա տեսել է դավաճանություն, չարություն, եւ ամեն վատ բան, բայց այդ ամենը ներել է, վատը լավ է տեսել:

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

Այս բանաստեղծությունը գրելիս հեղինակը շատ ուրախ տրամադրություն է ունեցել

Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ով Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

Այստեղ հեղինակը խոսում է Աստծու հետ: Առաջին տողում ասվում է Աստծու տված օրերի մասին, եւ թե ինչպես է Աստված օրեր վերցնում մեզանից, եւ ամեն անգամ, երբ մենք նայում ենք մեր կյանքի մնացած օրերին, զարմանում ենք, թե ինչպես է Աստված այդքան շատ օրեր տվել մեզ: