пятница, 20 декабря 2013 г.

Առողջագիտություն

Այս առարկան ես առաջին անգամ եմ անցնում,և ճիշտն ասած ինձ այն շատ հետաքրքրեց:
Մենք այդ դասերի ընթացքում շատ տեսանյութեր նայեցինք սիրտ-անոթային համակարգի մասին,թե ինչպես պետք է օգնություն ցուցաբերել պատահարի մեջ ընկած մարդուն:Սովորեցինք արհեստական շնչառության ձևերը:Նաև տեղեկություններ հավաքեցինք մարդու արյունատար համակարգի մասին:Ես շատ ուզում եմ,որ մյուս կիսամյակ մենք շարունակենք այս դասընթացները:

четверг, 12 декабря 2013 г.

Այն գործարանները որոնք նախկինում եղել են,իսկ հիմա չկան:
1)Երևանի լամպերի գործարան
2)Երազ ավտոարդյունաբերության գործարան
3)Նաիրիտ գործարան

4)Ճշգրիտ սարքաշինության գործարան
Տոնածառ
Ես այս տարվա տոնածառը պատկերացնում եմ կանաչ,հասասարակ գույնի:Զարդարված գույնզգույն և բազամատեսակ խաղալիքներով:Շատ գեղեցիկ կլիներ ,որ տոնածառի գլխին մեծ,ոսկեգույն աստղ լիներ:Խաղալիքները լինեն բազմազան գույների:Տոնածառի ներքևում դրված լինեն նվերներ:Յուրահատուկ տոնածառը պիտի լավ տրամադրություն ստեղծի:

Այսքանը կարող եմ ասել:

воскресенье, 8 декабря 2013 г.

Ծխախոտի ազդեցությունն առողջության վրա
­­­­­­­­­

Ծխախոտի սպառման և թոքի քաղծկեղի աճը 20-րդ դարում։
Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա. հիմնականում պայմանավորված էծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինիպարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործամ հետևանքներով և սպասվում է որ ապագայում այդ մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա։ Համաճարակաբանականուսումնասիրությունը հիմնականում կենտրոնացել է թութունի ծխելու վրա, որն ուսումնասիրվել է ավելի քան սպառման որևէ այլ ձև։
Թութունը Հայաստանում մահվան պատճառների՝ սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջնային ռիսկի գործոնն է[1][2] և կանխելի մահվան գերագույն պատճառը աշխարհում[3] Թութունի օգտագործումը սովորաբար սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ է դառնում, և ծխելը սրտի կաթվածներիուղեղի կաթվածներիքրոնիկական թոքային կառուցվածքային հիվանդությանէմֆիզեմայի, և քաղցկեղի (հատկապես թոքի քաղցկեղիխռչակի և բերանի քաղցկեղների, և ենթաստամոքսային քաղցկեղի) հիմնական ռիսկի գործոն է։ Թութունը նաև ծայրամասային անոթային հիվանդության և հիպերլարվածության պատճառ է դառնում, որոնք առաջանում են թութունի հետ շփման ժամանակից և դեղաբաժնից։ Ավելին՝ թութունով լցրած ծխախոտների միջի ավելի բարձրձյութի (tar) բաղադրությունը ավելացնում է այս հիվանդությունների ռիսկը։ Զարգացող երկրներում վաճառվող ծխախոտները սովորաբար ավելի բարձր ձյութի բաղադրություն են ունենում, և ավելի հավանական է, որ ֆիլտրացված չլինեն՝ այս շրջաններում ավելացնելով թութունին վերաբերող հիվանդությունների դիմաց խոցելիությունը։[4]
Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության գնահատման, 2004 թվականինն թութունը 5.4 միլիոն մահվան[5], իսկ 20-րդ դարում 100 միլիոն մահվան պատճառ է դարձել։[6] Նաև, ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների հսկման և կանխման կենտրոնի, թութունի օգտագործումը «մարդու առողջությամ միակ ամենակարևոր կանխելի ռիսկն է զարգացած երկրներում և վաղաժամ մահվան կարևոր պատճառներից աշխարհում[7]


Ծուխը պարունակում է քանի քաղցկեղածին պիրոլիտ արտադրանքներ, որոնք միանում են ԴՆԹ-ին և շատ ծագումնաբանական մուտացիաների պատճառ դառնում։ Ավելի քան 19 ճանաչված քաղցկեղածին գոյություն ունեն ծխախոտի ծուխի մեջ։ Թութունը նաև պարունակում է նիկոտին, որը հույժ կախվածություն առաջացնող փսիխոակտիվ քիմիական նյութ է։ Թութուն ծխելիս նիկոտինը ֆիզիկական և հոգեբանական կախվածություն է առաջացնում։ Թութունի օգտագործումը հղի ծխողների միջև վիժման նշանակալի գործոն է, ինչպես նաև պտղի համար այլ առողջական սպառնալիքների պատճառ կարող է դառնալ, ինչպիսին են վաղաժամ ծնունդը և ծնունդի ժամանակ ցածր կշռի, և Մանկան հանկարծակի մահվան համախտանիշի (Sudden Infant Death Syndrome) ռիսկը 1.4-ից 3 անգամ ավելացնում է։[8] Նորածնունդ առնետներում կատարած հետազոտությունների արդյունքը ցույց է տալիս, որ արգանդում ծխախոտի ծուխի հետ շփվելը պակսեցնում է պտղի ուղեղի ունակությունը՝ ճանաչելու թերթթվածնային(hypoxic) պայմանները, այդպիսով բարձրացնելով պատահական շնչահեղձության ռիսկը։ Սեռական անկարողության երևույթը մոտավորապես 85 տոկոս ավելի բարձր է արական սեռի ծխողների մոտ համեմատ ոչ ծխողներին,[9] և էրեկտիլ խանգարումէրեկտիլ խանգարման (erectile dysfunction) ստեղնային պատճառներից է։