четверг, 27 ноября 2014 г.

Իրական թվեր

Իրական թվեր



Իրական թվերի մեջ են մտնում բոլոր ռացիոնալ թվերը
 ինչպես`2 -7,3/5,3,58,34(7)
այնպես էլ իռացիոնալ թվերը, օրինակ՝


Իրական թվերի բազմության և թվային ուղղի կետերի բազմության միջև կարող ենք ստեղծել փոխմիարժեք համապատասխանություն:
Յուրաքանչյուր իրական թիվ կարող է որոշվել հնարավոր անվերջ տասնորդական ներկայացմամբ, որտեղ յուրաքանչյուր հաջորդ թվանշանը չափվում է նախորդից մեկ տասնորդականով տարբերվող միավորներով։

Ռացիոնալ և իռացիոնալ թվերի բազմությունների միավորումը կոչվում է իրական թվերի բազմություն և նշանակվում է R տառով :

Ռացիոնալ Թվեր

Ռացիոնալ թիվը ներկայացվում է սովորական կոտորակի տեսքով՝ n/m որտեղ համարիչը n   -ըամբողջ թիվ էիսկ հայտարարը՝   բնական թիվօրինակ՝  :
Կոտորակի հասկացությունը առաջացել է մի քանի հազարամյակ առաջերբ անհրաժեշտություն է առաջացել որոշ իրերի չափման համար մարդիկ հասկացանոր միայն ամբողջ թվերը բավարար չեն և անհրաժեշտ է մասի հասկացություն կեսիերրորդի և այլն։
Ռացիոնալ թվերի բազմությունը նշանակվում է Q  տառով:


Իռացիոնալ Թվեր

Իռացիոնալ թիվ, իրական թիվ է, որը ռացիոնալ չէ, այսինքն, այն հնարավոր չէ ներկայացվել   կոտորակի տեսքով, որտեղ  ըամբողջ թիվ է,  -ը՝ բնական թիվ: Իռացիոնալ թիվը կարող է ներկայացվել անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակի տեսքով:
Իռացիոնալ թվերի բազմությունը սովորաբար նշանակվում  է լատինական I   մեծատառով: Այսպիսով,  , այսինքն, իռացիոնալ թվերի բազմությունը իրական ևռացիոնալ թվերի բազմությունների տարբերությունն է:Իռացիոնալ թվերի գոյությունը, ավելի ճիշտ հատվածների գոյությունը, որոնք համաչափելի չեն միավոր հատվածիերկարության  հետ, գիտեին հին մաթեմատիկոսները: Օրինակ, նրանց հայտնի էր, որ չափելի չէ քառակուսու անկյունագիծը և կողմը, որը հավասարազոր է  իռացիոնալությանը:

Գումարման աղյուսակ




Ռացիոնալ
ռացիոնալ
ռացիիոնալ
իռացիոնալ
իռացիոնալ
իռացիոնալ
ռացիոնալ
իռացիոնալ
Ռացիոնալ/իռացիոնալ





четверг, 20 ноября 2014 г.

Օրասիո Կիրոգորա

Օրասիո Կիրոգորա


Օրասիո Կիրոգա 1878դեկտեմբերի 31 - 1937փետրվարի 19), ուրուգվայցի իսպանալեզու արձակագիր:
Կյանքի մեծ մասն անց է կացրել Արգենտինայում։ Նրա ստեղծագործությունները ճանաչում են գտել Լատինական Ամերիկայում։ Առաջին գրական փորձերը կրել են 20-րդ դարասկզբի ֆրանսիացի պոետների, ինչպես նաև Էդգար Ալան Պոյի ազդեցությունը, սակայն հետագայում մշակել է իր ուրույն ոճը. դաժան իրականությունը համադրում է ֆանտաստիկ, անբացատրելի իրավիճակների հետ, փիլիսոփայական ալեգորիաների միջոցով աշխատում հասնել մարդկային հոգեբանության և ենթագիտակցության խորխորատներին։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Պատմություններ սիրո, խենթության և մահվան մասին» (1917), «Ջունգլիի հեքիաթները» (1918), «Անակոնդա» (1921) և այլն։ Կիրոգային բարձր են գնահատել Գաբրիել Գարսիա Մարկեսը և Խուլիո Կորտասարը։





Ալիքն ու ժայռը

Ես կարծում եմ ,որ ամեն մի շարժուն բանը ամեն մի անշարժից ավելի ուժեղ չե:Բայց այս պատմվածքում ալիքը այնքան շատ էր սիրում ժայռին,և այնքանով ավելի ուժեղ էր,որ իր սերը միայն վատություն արեց ժայռին:Իմ կարծիքով եթե ինչ որ մեկին շատ ես սիրում պիտի այնպես արտահայտես սերը իր հանդեպ,որ դա ճիշտ ընդունվի դիմացինի կողմից:


ՕՐԱՍԻՈ ԿԻՐՈԳԱ- «Պատմություններ սիրո խենթության և մահվան մասին»

Ես կարդացի այս պատմվածքը:Այն շատ դուր եկավ :Կարելի է ասել,որ այն խորը փիլիսոփայական պատմություն է:Այդ շան պատճառով մարդը խելագարվում է:Ինձ հիմնականում, դուր եկավ նրա ընթացքը,շատ հետեքրքիր և հուզիչ:Կարդալուց տարբեր զգացմունքներ էին առագանում ինձ մոտ դրա համարել ես շատ հավանեցի այս պատմվածքը:

Ադամանդը

Ես կարծում եմ ,որ կինն էլ ,ամուսինն էլ շատ սխալ էին:Որովհետև կինն ու ամուսինն պիտի հաշտ ապրեն,որ խաղաղություն տիրի տան մեջ:Ես կարծում եմ ,որ երջանկությունը փողի և հարստության մեջ չէ:Բաըց այս պատմվածքում կինը շատ սխալ գործեց՝իր ամուսնու համբերության բաժակը լցնելով:Իսկ ամուսինը չկարողանալով զսպել իրեն՝դաժանաբար սպանես իր կնոջը:

среда, 19 ноября 2014 г.

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապ

Պատմվածք և նովել

Պատմվածքը դա ստեղծագործական ձև է ,որը ունի հանգիստ ընթացք և ունի տրամաբանական ավարտ:
Նովելը ունի շատ անսպասելի ավարտ,որը ըն թերցողը չի կարող կանխագուշակել:Այն ավարտվում է շատ արագ:

Զաբուղոն

Զաբուղոնը մի երիտասարդ էր,որը գողությամբ էր զբաղվում:Գողությունը նրա մասնագիտությունն էր:Նա իր գործում իրական  մասնագետ էր:Նա շատ հարուստ մարդկանց տների մեջից էր գողություն արել,բայց միևնույնն է նրան չեն կարողացել բռնել:Նա կարողանում էր բացել ամեն տեսակի  կողպեք:Դրա համար էլ նրան չէր հանդիպում ոչ մի  խթանում:Նա սիրով հետ կվերադարձներ իր գողացածները,եթե հաստատ իմանար,որ իրեն չեն ձերբակալի:Զաբուղոնը ամուսնացած էր մի գեղեցիկ գեղջկուհու հետ՝Վասիլիկի:Սկզբում Վասիլիկին դուր էր գալիս այդպիսի կյանքը:Նրանք ապրում էին շռայլության մեջ:
Բայց որոշ ժամանակ անց Վասիլիկին սկսեց ատել այդպիսի կյանքը և նա սկսեց չհամաձայնել Զաբուղոնի հետ:Վասիլիկը սկսեց ուրիշ երիտասարդի հետ շփվել և այդ երիտասարդը սկսեց համեզել Վասիլիկին,որ պետք չի կանգնել Վասիլիկի կողմը:Զաբուղոնը խորը հիասթափություն ապրեց իմանալով,որ Վասիլիկը ուրիշ երիտասարդի հետ է շփվում:Վասիլիկը մատնեց Զաբուղոնին և նրան տարան բանտ:Վասիլիկի նկատմամբ սերը նրան տարավ այն աստիճանին,որ նա փախավ բանտից:Բայց նա ետ մնաց արյունահեղությույններից և հասկացավ,որ նա կորցրել է իր միակ հարազատ անձին:և,որ Վասիլիկը այլևս երբեք չի վերադառնա իր մոտ:Նրա կյանքը դարձավ անհետաքրքիր և փուչ և նա ինքնակամ վերադարձավ բանտ:



Կարծում եմ,որ Գրիգոր Զոհրապին հաջողվել է նմանօրինակ նովելների ավարտը:Քանի որ ինչպես հարկն է շատ հետաքրքիր  ընթացք ունեն նրա նովելները և շատ անսպասելի են ավարտվում:
Ես ճիշտ ասած իմանալով նովելների կառուցվածքը,ոչ մի ավարտ չէի կանխագուշակում,քանի որ պիտի ավարտվեր շատ արագ և անսպասելի:

Ես ինքս ավելի լավ նովելի ավարտ չեմ կարող պատկերացնել,և ինքս հենց այսպիսի ավարտ կգրեի: