четверг, 13 ноября 2014 г.

Գիտակցություն,Անգիտակցություն և վերգիտակցություն

                               Մարդու հոգեկան աշխարհը

Գիտակցություն,Անգիտակցություն և 
վերգիտակցություն

"Հոգեկան" ասելով՝ մենք չենք պատկերացնում "հոգի" և "գերբնական ուժերի" ակտիվություն , այլ հասկանում ենք, որ խոսքը գնում է   մարդու գլխուղեղի մասին։ Այդ հատկությունը արտահայտվում է նրանում, որ մարդը ակտիվորեն արտացոլում է իրեն շրջապատող իրականությունը, աշխարհը, առարկաներն ու երևույթները և գլխուղեղում  ստեղծում դրանց պատկերները, որոնց հիման վրա նա կարգավորում է իր վարքն ու գործունեությունը։  
Մարդու գլխուղեղում, նույնն է՝ նաև հոգեկանում, ստեղծվում են ինչպես մարդու անցյալի, այնպես էլ հնարավոր ապագայում կատարվելիք իրադարձությունների ու դեպքերի պատկերները։Գիտակցականը,անգիտակցականը և անգիտակցականը մարդու հօգեկան դրսեվորման տարբեր ձևերն են:Երբ մարդը գտնվում է անգիտակցական  վիճակում նա չի հասկանում ինչ կատարվում նրա շուրջը,չի կարողանում կառավարել ինքն իրեն,և իր դրսևորման  հետևանքները մնում են չբացատրված:Բացի դրանից ՝անգիտակցական վիճակում գտնվելով մարդը շարժվում է ոչ թե իրականությունով առաջնորդվելով,այլ իր ենթագիտակցական աշխարհին առաջնորդվելով:
Գտնվելով գիտակցական վիճակում մարդը՝իր քայլերն անում է մտածելով,այսինքն նրա քայլերն առաջնորդվում են իրական աշխարհով,այլ ոչ թե իր գիտակցական աշխարհով:Այս դեպքում մարդը կարողանում է  պատասխան տալ իր արարքների դիմաց և իր դրսեվորման հետևանքները կարելի է իմանալ:

Իսկ ենթագիտակցականը իր մեջ ներառում ՝և գիտակցականը,՝և անգիտակցականը:Օրինակ երազը դա տիպիկ ենթագիտակցական դրսեվորման ձև է: Երբ մարդը գտնվում է գիպնոզի մեջ նա գտնվում է ենթագիտակցության տակ:Բայց ենթագիտակցականը կարելի է վերածել գիտակցականի քանի որ ենթագիտակցականը դա այն վիճակն է  երբ մարդը չի իմանում թե ինչի այդպես եղավ,և ինչ էր կատարվում իրականության մեջ,երբ նա գտնվում եր անգիտակցական վիճակում:Սրանցից ելնելով կարելի է ասել,որ եթե մարդուն ասեն երազի պատճառները և աղբյուրները նրա համար երազը կդաթարի լինել ենթագիտակցան:

Комментариев нет:

Отправить комментарий