четверг, 13 ноября 2014 г.

Իդեալական Պետություն


Իդեալական Պետություն


Իմ կարծիքով իդեալական պետություն կարող է լինել այն պետությունը,որում մարդու իրավունքները լինեն առաջին ու կարևորագույն հարցը պետության մեջ:Բացի դրանից պիտի բոլոր օրենքները գործեն ճիշտ,որպեսզի պետության մեջ խաղաղություն տիրի:Որ մամուլը,հեռուստատեսությունը նույնիսկ ժողովուրդը ունենա խոսքի ազատության իրավունք:Ամեն մարդ անպայման ունենա աշխատանք և պետությունը ապահովվի մինիմալ աշխատավարձ:Որ տվյալ երկրի քաղաքների ոչ միայն կենտրոնը զարգացած լինի ,այլ նաև ամեն քաղաքի ծայրամասերը լինեն զարգացած,որպեսզի մարդիք կարողանան իրենց թաղամասերում աշխատանք ունենալ:Նաև պետությունը պիտի լիովին ապահովի հաշվանդամների իրավունքները:Այդ ամենի համար հարկավոր է ուժեղ իշխանություն:Նախագահը պիտի սիրի իր պետությունը ամեն մի մանրունքի վրա ուշադրություն դարձնի:
Երկրում պիտի նաև զարգացած լինի քրիստոնեությունը և հոգևոր կյանքը:Պիտի ուժեղ լինի նաև եկեղեցին,պիտի այն ֆինանսավորվի պետությոան կողմից:Ամեն քաղաքի համ ծայրամասերում համել կենտրոններում լինեն եկեղեցիներ:Անպայման պետության մեջ պիտի լավ մակարդակի վրա լինի բժշկությունը,որ մարդ վստահ լինի,որ իր երկրու նա կարող է բուժում ստանալ այլ ոչ թե գնա ուրիշ երկիր ապաքինվելու համար:
Պետությունը պիտի զարգացած տնտեսություն ունենա:Զարգանա մեքենաշինությունը,նոր գործարաններ ստեղծվեն:Բացի դրանից  անպայման հարկավոր է ուժեղ բանակ,որը կարողանա պինդ պահել երկրի հետ հարաբերությունները մյութների հետ:

Իմ կարծիքով եթե այս ամենը գոնե յոթանասուն տոկոսով իրականացվի պետության մեջ դա կլինի լավ պետություն,իսկ եթե հարյուր տոկոսով ապա իդեալական պետություն:

Комментариев нет:

Отправить комментарий