Michael Jackson
Թաղման արարողությունը անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆորեստ Լոուն գերեզմանատանը։ Արարողությունը փակ էր, հրավիրված էին մոտ 200 մարդ՝ Մայքլի ծանոթները, հարազատները, ընկերները։ Նրանց թվում էին Մաքալեյ Կալկինը,Էլիզաբեթ
Թեյլորը և այլք։ 26 լիմուզիններից կազմված Մայքլի դիով մեքենան վերջինը մտավ գերեզմանոց։ Թաղման արարողությանը հրավիրված էին 500 լրագրող։ Խիստ անվտանգության ռեժիմը սկսել էր գործել դեռ մի քանի օր առաջ։ Մահվան պատճառը նշվում է «դեղորայքի ներարկում այլ անձի կողմից»[54]
Ջեքսոնի կտակը կազմված էր 2002 թվականին և ըստ դրա Մայքլ Ջեքսոնի ողջ ունեցվածքը փոխանցվում էր իր մորը՝ Քեթրին Ջեքսոնին, կտակում նաև գրված էր «Իմ նախկին կին Դեբբի Ռոուն դիտավորյալ նշված չէ իմ կտակում», Քեթրին Ջեքսոնը նշանակվում է Մայքլ Ջեքսոնի 3 երեխաների խնամակալ, եթե Քեթրինը ինչ-ինչ պատճառնորով չկարողանա խնամել երեխաներին, ապա երեխաների խնամակալությունը հանձնվում է Մայքլի վաղեմի ընկեր Դայանա Ռոսսին։ Կտակի պատրաստման ժամանակ Մայքլի կարողությունը գնահատվում էր $500 միլիոն։ Նախատեսվում է, որ Ջեքսոնի ունեցվածքը կբաժանվի իր ընտանիքի, երեխաների և իր բարեգործական ֆոնդերի միջև։ 2009 թվականին նրա պարտքը կազմում էր $500 միլիոն, սակայն նրա ունեցվածքը գնահատվեց $2 միլիարդ։ Խոսքը գնում է 200 ձայնագրված, բայց չթողարկված երգերի մասին, Sony/ATV Music Publishing ընկերության բաժնետոմսերի, Նևերլանդ ռանչոյի և իր ունեցվածքի մասին[55]։ 2009 թվականի նոյեմբերի 22-ին կազմակերպված աճուրդին Մայքլի ձեռնոցը վաճառվել է $335 000-ով, իսկ 1998 թվականին Bad շրջագայության ժամանակ նրա կրած բաճկոնը վաճառվել է $225
000-ով։ Աճուրդի ժամանակ Մայքլի իրերը ավելի թանկ արժեցան, քան Մերլին Մոնրոյի և Էլվիս Փրեսլիի իրերը։ [56] 2010թ.-ի մարիտի 16-ի հայտնի դարձավ, որ Ջեքսոնի կարողության համակարգավորողը և Sony
Music Entertainment-ը կնքել են $250 արժողությամբ պայմանագիր, ըստ որի Sony-ն կթողարկի 10 պրոեկտ մոտակա 7 տարիների ընթացքում, որոնք կներառեն չթողարկված ձայնագրություններ, DVD և համակարգչային խաղեր։ Պայմանագիրը իր արժողությամբ անցել է այնպիսիններին, ինչպիսիք էին Բրյուս Սպրիգստինի և Colombia
Recors-ի ($ 110 մլն. 2005թ., 7 ալբոմ), Ռոբի Ուիլիամսի և EMI ($
150 մլն. 2002թ., 5 ալբոմ) պայմանագրերը և դարձավ ամենաթանկարժեք պայմանագիրը այդ ոլորտում։ Չնայած այն փաստի, որ Sony-ն կնքում է պայմանագիրը այն պայմաններում , երբ համատարած ողջ աշխարհում ընկնում են ալբոմների վաճառքների թվերը Sony-ն Մայքլի թողած նյութերի մեջ խոստումնալից ապագա են տեսնում, հիմնվելով Էլվիս Փրեսլիի The Beatles-ի ետմահու-լուծարումից հետո սկավառների վաճառքի թվերի և այն փաստի վրա, որի Մայքլի մահից 9 ամիսների ընթացքում վաճառվել է 31մլն. օրինակ սկավառակ, որից 2/3-ը ԱՄՆ-ից դուրս[57]։ 2012թ.-ի օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ SONY/ATV
ընկերությունը պայմանագիր է կնքել Մայքլ Ջեքսոնի «Mijac» երաժշատական կատալոգի կառավարման մասին։ Կատալոգը ներառում է Արետտա Ֆրանկլինի, Էլվիս Փրեսլիի, Ռեյ Չարլզի և այլ աշխարահռչակ երգիչների կատարումներ, ինչպես նաև սեփական երգեր[58]։
Комментариев нет:
Отправить комментарий