вторник, 17 сентября 2013 г.

Ինչ տվեց ինձ այս նախագիծը

Այս նախագիծը ինձ շատ գիտելիք տվեց: Առաջին հերթին գիտելիք, որի մասին ես առաջ անգամ գաղափար էլ չունեի: Ես շատ բան իմացա Վիկտոր Համբարձումյանի և իր կյանքի մասին և այն ահռելի ավանդի մասին, որը նա թողել է աստրոֆիզիկայի բնագավառում: Իմացա այդ հանճարեղ մարդու կտակի մասին, շատ այլ ուսանելի նորություններ, ինչը ինձ համար չափազանց հետաքրքիր էր: Ձեռք բերեցի գիտելիքներ նաև օտարազգի հայտնի մարդկանց մասին,նույնիսկ իրենց կտակների մասին:Ես շատ ուրախ եմ, որ մենք ուսումնասիրում ենք ոչ միայն հայ գրականությունը,այլև ծանոթանում ենք մեզ շրջապատող աշխարհի հետ: Սա շատ հետաքրքիր դասընթաց է: Ես շատ կուզեմ ակտիվ մասնակցել այս ծրագրին:

Комментариев нет:

Отправить комментарий