четверг, 13 ноября 2014 г.

Գիտակցություն,Անգիտակցություն և վերգիտակցություն

                               Մարդու հոգեկան աշխարհը

Գիտակցություն,Անգիտակցություն և 
վերգիտակցություն

"Հոգեկան" ասելով՝ մենք չենք պատկերացնում "հոգի" և "գերբնական ուժերի" ակտիվություն , այլ հասկանում ենք, որ խոսքը գնում է   մարդու գլխուղեղի մասին։ Այդ հատկությունը արտահայտվում է նրանում, որ մարդը ակտիվորեն արտացոլում է իրեն շրջապատող իրականությունը, աշխարհը, առարկաներն ու երևույթները և գլխուղեղում  ստեղծում դրանց պատկերները, որոնց հիման վրա նա կարգավորում է իր վարքն ու գործունեությունը։  
Մարդու գլխուղեղում, նույնն է՝ նաև հոգեկանում, ստեղծվում են ինչպես մարդու անցյալի, այնպես էլ հնարավոր ապագայում կատարվելիք իրադարձությունների ու դեպքերի պատկերները։Գիտակցականը,անգիտակցականը և անգիտակցականը մարդու հօգեկան դրսեվորման տարբեր ձևերն են:Երբ մարդը գտնվում է անգիտակցական  վիճակում նա չի հասկանում ինչ կատարվում նրա շուրջը,չի կարողանում կառավարել ինքն իրեն,և իր դրսևորման  հետևանքները մնում են չբացատրված:Բացի դրանից ՝անգիտակցական վիճակում գտնվելով մարդը շարժվում է ոչ թե իրականությունով առաջնորդվելով,այլ իր ենթագիտակցական աշխարհին առաջնորդվելով:
Գտնվելով գիտակցական վիճակում մարդը՝իր քայլերն անում է մտածելով,այսինքն նրա քայլերն առաջնորդվում են իրական աշխարհով,այլ ոչ թե իր գիտակցական աշխարհով:Այս դեպքում մարդը կարողանում է  պատասխան տալ իր արարքների դիմաց և իր դրսեվորման հետևանքները կարելի է իմանալ:

Իսկ ենթագիտակցականը իր մեջ ներառում ՝և գիտակցականը,՝և անգիտակցականը:Օրինակ երազը դա տիպիկ ենթագիտակցական դրսեվորման ձև է: Երբ մարդը գտնվում է գիպնոզի մեջ նա գտնվում է ենթագիտակցության տակ:Բայց ենթագիտակցականը կարելի է վերածել գիտակցականի քանի որ ենթագիտակցականը դա այն վիճակն է  երբ մարդը չի իմանում թե ինչի այդպես եղավ,և ինչ էր կատարվում իրականության մեջ,երբ նա գտնվում եր անգիտակցական վիճակում:Սրանցից ելնելով կարելի է ասել,որ եթե մարդուն ասեն երազի պատճառները և աղբյուրները նրա համար երազը կդաթարի լինել ենթագիտակցան:

Իդեալական Պետություն


Իդեալական Պետություն


Իմ կարծիքով իդեալական պետություն կարող է լինել այն պետությունը,որում մարդու իրավունքները լինեն առաջին ու կարևորագույն հարցը պետության մեջ:Բացի դրանից պիտի բոլոր օրենքները գործեն ճիշտ,որպեսզի պետության մեջ խաղաղություն տիրի:Որ մամուլը,հեռուստատեսությունը նույնիսկ ժողովուրդը ունենա խոսքի ազատության իրավունք:Ամեն մարդ անպայման ունենա աշխատանք և պետությունը ապահովվի մինիմալ աշխատավարձ:Որ տվյալ երկրի քաղաքների ոչ միայն կենտրոնը զարգացած լինի ,այլ նաև ամեն քաղաքի ծայրամասերը լինեն զարգացած,որպեսզի մարդիք կարողանան իրենց թաղամասերում աշխատանք ունենալ:Նաև պետությունը պիտի լիովին ապահովի հաշվանդամների իրավունքները:Այդ ամենի համար հարկավոր է ուժեղ իշխանություն:Նախագահը պիտի սիրի իր պետությունը ամեն մի մանրունքի վրա ուշադրություն դարձնի:
Երկրում պիտի նաև զարգացած լինի քրիստոնեությունը և հոգևոր կյանքը:Պիտի ուժեղ լինի նաև եկեղեցին,պիտի այն ֆինանսավորվի պետությոան կողմից:Ամեն քաղաքի համ ծայրամասերում համել կենտրոններում լինեն եկեղեցիներ:Անպայման պետության մեջ պիտի լավ մակարդակի վրա լինի բժշկությունը,որ մարդ վստահ լինի,որ իր երկրու նա կարող է բուժում ստանալ այլ ոչ թե գնա ուրիշ երկիր ապաքինվելու համար:
Պետությունը պիտի զարգացած տնտեսություն ունենա:Զարգանա մեքենաշինությունը,նոր գործարաններ ստեղծվեն:Բացի դրանից  անպայման հարկավոր է ուժեղ բանակ,որը կարողանա պինդ պահել երկրի հետ հարաբերությունները մյութների հետ:

Իմ կարծիքով եթե այս ամենը գոնե յոթանասուն տոկոսով իրականացվի պետության մեջ դա կլինի լավ պետություն,իսկ եթե հարյուր տոկոսով ապա իդեալական պետություն:

среда, 5 ноября 2014 г.

Ժյուլ Վեռն

                                     Ժյուլ Վեռն

 

Ժյուլ Գաբրիել Վեռն (ֆր.՝ Jules Gabriel Verne; 1828թ.փետրվարի 8, Նանտ, Ֆրանսիա - 1905թ. մարտի 24, Ամիեն), ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտա-ֆանտաստիկ գրականության՝ որպես ժանրի հիմնադրներից մեկը։ Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ դիմանալով բազմաթիվ վերահրատարակությունների։

 


Իմ  կարծիքը
Ես Ժյուլ Վեռնից շատ ստեղծագործություններ եմ կարդացել:Նա շատ լավ է նկարագրում տվյալ վիճակը,որը տեղի է ունենում գրքում:Ինձ հիմնականում դուր է դալիս նրա պատմվածքների սկիզբը  և ընթացքը,որովհետև ամեն րոպե դու լարված կարդում ես,և սպասում թե ինչ է տեղի ունենալու հետո:Իսկ նրա պատմվածքները այնպես անսպասելի են ավարտվում,որ ուզում ես ելի շարունակել այն բայց գիտես որ այն արդեն ավարտվել է:
Ինձ Ժյուլ Վեռնի ստեղծագործություններից ամենաշատը դուր է գալիս <<Ճանապարհորդություն դեպի Երկրի ընդերքը>>:

Բովանդակություն

Պրոֆեսսոր Լիդենբրոկը մի հին գրքում գտնում է նամակ։ Նամակը պատկանում էր XVI դարի իսլանդական գիտնականալքիմիկոս Արնե Սակնուսսեմի գրչին։ Լիդենբորկը, նրա ազգական Ակսելը և վարձու ուղեկցորդ Հանսը ուղևովում են երկրի ընդերքը՝ չկասկածելով, թե ինչ արկածներ են նրանց սպասում։

Այն շատ հետաքրքիր է,ունի լարված ընթացք և ինչպես միշտ ՝ ավարտվում է հանկարծակի:Իրոք այս գիրքը կարդալուց ես ընկնում էի մի ուրիշ տիեզերական աշխարհ: