среда, 20 мая 2015 г.

Առաջին արաբական արշավանքը հայաստան

Առաջին արաբական արշավանքը հայաստան



632 թ. Մուհամադ մարգարեի մահից հետո, Իսլամի գաղափարախոսության շուրջը միավորված Արաբական թերակղզու բնիկները դիմեցին արտաքին լայնածավալ նվաճումների: 
Դրան նպաստում էր այն հանգամանքը, որ միմյանց դեմ պատերազմող Բուզանդիան և Պարսկաստանը խիստ թուլացել էին: 
636
թ. Պաղեստինում տեղի ունեցավ ճակատամարտ արաբների և բյուզանդացիների միջև, վերջիններս պարտություն կրեցին: 
Աֆրիկան, Պաղեստինը և Սիրիան անցավ արաբներին:
 
637թ. Պաղեստինում տեղի ունեցած ճակատամարտից հետո Սասանյան Պարսկաստանը դադարեց գոյություն ունենալ:
640թ. արաբական բանակը ներխուժեց Հայաստան և անակնկալ գրոհով գրավեց մայրաքաղաք Դվինը(640թ. հոկտեմբերի 6):
 
12.000 Դվինի բնակիչ սրի քաշվեց, 35.000-ը հերվեց:
 
Մինչ այդ Թեոդոս Ռշտունի Սպարապետին հաջողվեց միավորել Հայաստանի 2 հատվածները:
 
Հայ իշխանների խնդրանքով Բյուզանդիայի Կոնստանս կայսրը համաձայնեց ճանաչել Թեոդորոս Ռշտունուն Հայոց իշխան:
 
642թ. արաբները Ատրպատականի կողմից 2-րդ անգամ ներխուժեցին Հայաստան ու ավերեցին Նախճավանը և Գողթնը:
 
Թեոդորոս Ռշտունին խնդրեց Հայաստանում գտնվող Բյուզանդական բանակի հրամանատարին ճակատամարտ տալ արաբներին:
 
Սակայն գոռոզ բյուզանդացին հրաժարվեց:
 
Թեոդորոս իշխանը միայն փոքրաքանակ ուժերով զգալի հարվածներ հասցրեց արաբներին:
 
Հայերի հաջողությունից ոգևորված, բյուզանդացիների զորահրամանատարը ճակատամարտ տվեց արաբներին Մարդուցայքում և խայտառակ պարտություն կրեց:
650թ. Մասիսի հարավային լանջին Արծափ բերդի մոտ Թեոդորոս Ռշռունին ջախջախեց արաբական զորաբանակը:
 
Սակայն Թեոդորոսի համար պարզ էր, որ հայերը միայնակ չեն կարող երկար դիմադրել արաբներին:
 
Այս պատճառով էլ 652թ. Թեոդորոս Ռշտունու և Սիրիայի ու Իրաքի կուսակալ Մուավիայի միջև կնքվեց պայմանագիր:
 
Համաձայն դրա.
1.Հայերը 3 տարի ժամկետով ազատվում էին հարկ վճարելուց: Այս ժամկետը լրանալուց հետո վճարելու էին այնքան, ինչքան ցանկանային:
 
2.Հայերը իրենց միջոցներով կազմավորելու էին 15.000-անոց հեծե;ազոր, որը մասնակցելու էր արաբների արշավանքներին:
3.Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու:
 
4.Արաբները պարտավորվում էին բյուզանդացիների Հայաստան ներխուժման դեպքում օգնել հայերին:
 
Այս պայմանագիրը ներկայացնելով` Սեբեոս Եպիսկոպոս պատմիրը այն անվանում է դժողքի հետ պայմանագիր:

Комментариев нет:

Отправить комментарий