среда, 20 мая 2015 г.

100 ամյա պատերազմը

100 ամյա պատերազմը



1337թ.ին Անգլիայի Էդվարդ երրորդը, ով կառավարում էր Նորմանդիան Ուիլյամ Նվաճողի հետնորդն էր, սակայն հրաժարվում էր իր տուրքեր վճարել Ֆրանսիայի արքային: Արդյունքում Ֆրանսիայի արքան առգրավում է էդվարդին պատկանող հողերը, իսկ Էդվարդը դրանք հետ է պահանջում` պնդելով, որ ինքն է Ֆրանսիայի իրական արքան քանի որ իր մայրը Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ չորրորդի դուստրն էր:
Պատերազմը բաժանվում է 4 փուլի`
1.1337-1360 –
Էդվարդի պատերազմ
2.1369-1389 -
Կարոլինգյան պատերազմ
3.1415-1429 –
Լանկաստերյան պատերազմ
4.1429-1453
Էդվարդը պահանջելով գահը` հարձակվեց Ֆրանսիայի վրա, որի արդյունքում մի շարք պատերազմներ բռկվեցին, որոնք տևեցին 116 տարի:
Այս պատերազմները նշանակալի էին տարբեր առումներով, այդ թվում նաև նրանով, որ հենց այդ ժամանակաշրջանում էր, երբ Ժաննա դե Արկը տղամարդու նման կերպարանավորված առաջնորդում էր ֆրանսիական զորքերին դեպի հաղթանակ` Հենրի 5-րդին հանղթանակ բերելով ճակատամարտում: Սակայն այս պատերազմն առավել հայտնի է նրանով, որ սա երկար ու դանդաղ մղվող պատերազմ էր, որն ուղեկցվում էր բազմաթիվ խաղաղության համաձայնագրերի կնքմամբ, որոնք ի վերջո նորից լուծվում էին կոնֆլիկտների հետևանքով ու նորից նպաստում պատերազմի վերսկսմանըՊատերազմը մղվել է Անգլիայի 5 թագավորների կառավարման ամբողջ ընթացքում ու ավարտվել միայն 1453թ.ին` այն ժամանակ, երբ խաղաղասեր Հենրի վեցերորդ արքան սկսեց արդեն ներգրավվել Վարդերի պատերազմում Անգլայում:

ՊՈՒԱՏԻԵԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ
1356 


1355
թվականին զինադադարից 8 տարի հետո հարյուրամյա պատերազմը վերսկսվեց: Հաջորդ տարի ընդունելով հարձակվողական տակտիկա Ֆրանսիայի հյուսիսում և հարավում, ամգլիացիները Էդուարդի «Սև արքայազն» մականունով պաշարեցին Օռլեանից հարավ գտնվող Ռամորանտեն: Նրանց զորքը կազմուն էր 1800 ասպետ,2000 նետաձիգ և մի քանի հազար նիզակակիր: Ֆրանսիացիները Յոհանն 2-րդ Բարի արքայի հրամանատարությամբ,ունենալով 3000 ասպետ և մեծ քանակությամբ հետևակ, հանում են Ռամորանտենի պաշարումը և ստիպում են անգլիացիներին նահանջել Պուատիեի ուղղությամբ: Պատրաստվելով ճակատամարտել պաշտպանությունում, «Սև արքայազնը» նախապատրաստեց դրա համար ամուր դիրքեր: Մոլորեցնելով հակառակորդին իր ուժերի փոքրաթվության ցուցադրումով, նա սկսեց բանակցություններ վարել զինադադարի կնքման ուղղությամբ, իսկ հերո կազմակերպեց կանխամտածված նահանջ: Նա ներշնչելով ֆրանսիացիներին հեշտ հաղթանակի միտքը, տարավ իր ետևից թշնամու ավանգարդը, որը ընկավ անգլիացի նետաձիգների նետերի տարափի տակ և հետո տապալվեց ասպետների հակագրոգից: Ֆրանսիական ավանգարդի խուճապահար փախուստը շփոթության մատնեց ֆրանսիական գլխավոր ուժերի շարքերը: Աանգլիացիների հակագրոհը անսպասելի էր նրանց համար: Փորձելով կանգնեցնել հակառակորդին, Յոհանը հրամայեց իր ասպետներին շտապել: Բայց ասպետների և հետևակի գործողությունների անհամաձայությունը բերեց անգլիացիների նպատակի իրագործմանը: Ասպետների մի մասը փախավ, մի մասը զոհվեց կամ գերեվարվեց:Գերի ընկավ նաև Յոհան Բարին: Ֆրանսիական բանակի Պուատիեյի ճակատամարտում պարտությունից հետո հասարակ ֆրանսիացիները խիստ դժգոհեցին կառավարության քաղաքականությունից և պահանջեցին զինել ժողովրդին: Պատերազմի դաշտից վերադարձած ասպետներին դիմավորում էին փայտերով և անվանուն դավաճան: Սկսեցին ընդվզումներ հյուսիսային Ֆրանսիայի քաղաքներում, Փարիզում տեղի ունեցցավ ապստամբություն: Դոֆինն իր մերձավորների հետ փախավ մայրաքաղաքից: Այսպիսով անգլո-ֆրանսիական պատերազմը վերածվեց Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմի
:

Комментариев нет:

Отправить комментарий