Պարույր Սևակ
Սևակի մանկությունը- Հետազոտական,թարգմանական
աշխատանք
Պարույր Սևակը, իսկական անունը` Ղազարյան Պարույր Ռաֆայելի, ծնվել է 1924
թվականի հունվարի 24-ին, Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն) գյուղում:
Պարույրը ծնողների երկրորդ զավակն էր, սակայն նրանց առաջնեկը փոքր տարիքում
մահանում է, և նա դառնում է ընտանիքի միակ երեխան: Սևակը դպրոց հաճախել է 6
տարեկանից: Իր ինքնակենսագրականում նա գրել է. «Դպրոց գնացի շատ վաղ` 6 տարեկան
հասակում, ըստ որում, արդեն գրաճանաչ և թվաբանական 4 գործողությանը տեղյակ:
Միջնակարգն ավարտեցի գյուղում: Սիրում էի բոլոր առարկաները, այդ թվում նաև`
ֆիզիկա-մաթեմատիկականները: Դժվարանում եմ ասել, թե ինչն էր ավելի մեծ հաճույք
պատճառում. երազած վեպի ընթերցանությո՞ւնը, թե՞ երկրաչափական խնդիրների լուծումը»:
Գրելու առաջին փորձերը Սևակն արել է 11 տարեկանում: Նա պատմել է, որ իր
առաջին ոտանավորը Զինաիդայի մասին էր. ՙԱյս Զինաիդան էլ դասընկերուհիս չէր, այլ...
Տուրգենևի հերոսուհին: Գիրք չկար: Գյուղից գյուղ էինք գնում` գիրք խնդրելու:
Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով կտրեցինք շրջակա 3-4 գյուղի
դպրոցական գրադարանները` կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն:
Գողություն` կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ
էր հասնում: Ու կարդում էի ամեն ինչ. արգելված Րաֆֆու բզկտված վեպը (կեսն
արտագրեցի), Դարվինի Տեսակների ծագումը (կոնսպեկտավորեցի), մենագրություն Դավիդ
Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին (ինչպես հասկանայի) և նույնիսկ... Ռազմական արվեստ
(ինչ հասկանայի): Եվ որովհետև այդ օրերին լույս էր տեսել Տուրգենևի «Երկեր»-ի
առաջին հատորը, ուրեմն` նաև «Առաջին սեր»-ը: Տասնմեկամյա մանուկն ի՞նչ էր հասկացել
այդ սքանչելի վիպակից, դժվարանում է ասել իր 41-ամյա աճորդը: Բայց որ նա իր առաջին
ոտանավորը գրել է ոչ թե տոնածառի, մայիսի 1-ի կամ մեկ այլ տոնի մասին, այլ
տուրգենևյան Զինաիդայի»:
Մեծերի խոսքերը Սեվակին
Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել...
____Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
____Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...
____Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
____Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
Պարույր Սեվակ բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն:
____Սեվակ թանկ է հային համար:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
____Սեվակ թանկ է հային համար:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий