понедельник, 4 января 2016 г.

Հայկական մշակույթը 19-20-րդ դարերում

Հայկական մշակույթը 19-20-րդ դարերում


Կրթական համակարգը

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի կրթությունը ճակատագրի բերումով 2 հատվածի բաժանված Հայաստանում հայ ժողովուրդն ստիպված իր մշակույթը զարգացրել է հասարակաքաղաքական տարբեր պայմաններում։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը Աստրախանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918 թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824- 1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ- Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։
Պատմագիտություն

Բարձր զարգացման հասան հայագիտությունն ու պատմագրությունը: Հայագիտական եւ պատմագիտական արժեքավոր աշխատություններ հրատարակեցին Մաղաքիա Օրմանյանը, Քերովբե Պատկանյանը, Ալեքսանդր Երիցյանը, Մկրտիչ Էմինը, Լեոն, Ղեւոնդ Ալիշանը, Նիկողայոս Ադոնցը եւ ուրիշներ:
Մ. Օրմանյանի հրատարակած բազմաթիվ աշխատություններից են «Հայոց եկեղեցին», եռահատոր «Ազգապատումը»: Նա իրավացիորեն գտնում էր, որ հայոց եկեղեցին ազգային բնույթ ունի, եւ որ հայ եկեղեցու եւ ազգի պատմությունը կազմում են միասնություն: Լեոն հրատարակեց մեծաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ: Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» մեծարժեք աշխատությունը համակողմանիորեն ներկայացնում է միջնադարյան Հայաստանը:
Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի գրչին են պատկանում Հայաստանի պատմությանը, հուշարձաններին ու պատմական աշխարհագրությանը նվիրված 45 հատոր մեծարժեք աշխատություններ:
  
 Արվեստ և ճարտարապետոթյուն

Երաժշտությունը եւս զարգացում էր ապրում: Երաժշտական արվեստի հսկաներից էր Կոմիտասը, որը հավաքեց եւ մշակեց շուրջ 3000 երգ: Տիգրան Չուխաջյանը գրեց առաջին հայկական օպերան` «Արշակ Բ»: Ալեքսանդր Սպենդիարյանը հիմնադրեց սիմֆոնիկ երաժշտությունը` գրելով «Ալմաստ օպերան: Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրեց համանուն օպերան, որը բեմադրվեց Ալեքսանդրապոլում 1912թ.: Զարգանում էր նաեւ աշուղական երգարվեստը, որի փայլուն ներկայացուցիչներից էին Ջիվանին եւ Շերամը:
Հայ իրականության մեջ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը հիմնվում է Կ.Պոլսում, 1846թ.: Այն հիմնականում ունեցել է կրկեսային եւ մնջախաղային բնույթ, բայց ներկայացրել է նաեւ պատմական դրամաներ ու մելոդրամներ: 1847թ. Կ.Պոլսի Բերա թաղամասում կառուցվել է թատրոնի մշտական շենք կրկեսային եւ դրամատիկական ներկայացումների համար: Թատրոնն ունեցել է նվագախումբ, դիրիժոր, դերասանների մշտական կազմ:
1851թ. Թիֆլիսում ստեղծվեց Թամամշյանի թատրոնը: 1861թ. Կ.Պոլսում հիմնադրվեց Արեւելյան թատրոնը: 1863թ. Կ.Պոլսում Հակոբ Վարդովյանի ստեղծած թատրոնում ներկայացումներ էին տրվում հայերենով եւ թուրքերենով: Թատերարվեստի զարգացման գործում խոշոր ավանդ ներդրեցին դերասաններ Պետրոս Ադամյանը, Գեւորգ Չմշկյանը, Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը եւ ուրիշներ:
19-րդ դարի նշանավոր նկարիչներից էին Հակոբ եւ Աղաթոն Հովնաթանյանները, որոնք շարունակեցին իրենց տաղանդավոր տոհմի ավանդույթները: Ճանաչված նկարիչ էր Ստեփան Ներսիսյանը, որի վրձնին են պատկանում բազմաթիվ հայ նշանավոր գործիչների դիմանկարներ: Համաշխարհային ճանաչում ունեցող ծովանկարիչ էր Հովհաննես Այվազովսկին, որը բազմաթիվ կտավներ է կերտել նաեւ հայկական թեմաներով: 20-րդ դարասկզբի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչներն էին Վարդգես Սուրենյանցը, Գեւորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը, Մարտիրոս Սարյանը եւ ուրիշներ:
Օսմանյան կայսրության բարձրարվեստ ճարտարապետական կոթողներից շատերի հեղինակներն են հայկական Պալյան եւ ՈՒթուճյան նշանավոր տոհմերի ներկայացուցիչները, որոնց սուլթանները վստահում էին արքունի ճարտարապետի պաշտոնը:
20-րդ դարի սկզբի ճարտարապետության հայտնի դեմքերից էին Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորամանյանը, Հովհաննես Քաջազնունին եւ ուրիշներ:
Բնագիտության ասպարեզի խոշոր գիտնականներից էր ֆիզիկոս Հովհաննես Ադամյանը, որը հանդիսացավ գունավոր հեռուստատեսության հիմնադիրը:
Հայ մշակույթին ծանր, շատ կողմերով անդառնալի հարված հասցրեց 1915-1916թթ. Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում ոչնչացվեց արեւմտահայ մտավորականությունը, Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող հազարավոր պատմա-մշակութային հուշարձաններ եւ տասնյակ հազարավոր հնագույն ձեռագրեր:

четверг, 31 декабря 2015 г.

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան
Картинки по запросу Ավետիք Իսահակյան
Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:

воскресенье, 20 декабря 2015 г.

Բնական աղետներ

Картинки по запросу Բնական աղետներ ՆախագիծԲնական աղետներ
Աղետը պատահար է, որը լինում է բնական կամ տեխնածին: Աղետի արդյունքում մահանում են շատ մարդիկ և պատմության մեջ լինում են անուղղելի հետևանքներ: Բնական աղետների պատճարռներ կարող են հանդիսանալ՝ արևի ակտիվության բարձրացում, հրաբխային ակտիվություն, երկրակեղևի սալերի շարժ և իհարկե շրջակա միջավայրի աղտոտում: Բոլոր տեխնածին աղետների պատճառը հանդիսանում է մարդը: Տեխնածին աղտեների պատճառ կարող են հանդիսանալ՝ վթար, մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, աշխատանքայի աննկարգապահության:
Բնական աղետներ են՝ երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, հրաբուխների ժայթքում,տորնադո, սողանքներ, քարաթափում ձնահյուս, փոշեփոթորիկ, մրրիկ, փոթորիկ, պտտահողմ, երաշտ, խորշակ:

Երկրաշարժ:
Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։ 18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում:
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
Բնական երկրաշարժեր և Տեխնածին երկրաշարժեր:
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։
Տեխնածին երկրաշաժը կապված է մարդկային գործունեության հետ: ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են պատճառ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

                   Էկոհամակարգերի հիմնախնդիրը․ նախագիծ 2

Картинки по запросу Էկոհամակարգերի հիմնախնդիրը նախագիծ
1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞։

 Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից, նրանց բնակության միջավայրից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականացնում նրանց միջև։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը՝ նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների,միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։ 

Ինչպիսի՞ էկոհամակարգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունեն նրանք:
Մեզ շրջապատում են բնական և արհեստական էկոհամակարգեր։ Բնական էկոհամակարգերը բնական միջավայրերն են, որոնցում առանց 
մարդու միջամտության տեղի են ունենում էկոհամակարգի բաղադրիչների միջև փոխհարաբերությունները:
Արհեստական էկոհամակարգերը մարդածին միջավայրերն են: Մեզ շրջապատող բնական էկոհամակարգի օրինակ է անտառը` իր բուսական և կենդական աշխարհով:


Ինչպե՞ս է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա:

Մարդու ազդեցությունը մեծամասամբ վնասակար է անդրադառնում էկոհամակարգերի կենսագործունեության վրա։ Օրինակ՝ որսորդությամբ զբաղվելով։  
Մարդու ներգործության հետևանքով խախտվում է էկոլոգիական 
հավասարակշռությունը, և ծագում են էկոլոգիական հիմնախնդիրներ:


Ի՞նչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը:

 1․ Էներգիա․
Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։
2․ Ֆոսֆոր, Ազոտ․
Ֆոսֆորի և Ազոտի հոսքի նվազման հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում:

3․ Ածխածին․
 Ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Հետագայում գլյուկոզը և այլ օրգանական նյութերը, տեղափոխվելով սննդային շղթաներով, առաջացնում են էկոհամակարգի մնացած բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները: 
Ածխածնի հոսքի նվազման հերտևանքով կխաղտվեն դրա շրջանառության երկու ուղղությունները:

вторник, 15 декабря 2015 г.

Երջանկության իմաստը

Ավետիք Իսահակյան

<<Երջանկության իմաստը>>


Ըստ Իսահակյանի երջանկության իմաստը անհնար է հասկանալ: Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ ունի իր երջանկության պատկերացումը: Ամեն մի մարդու ունի իր կյանքը և իր պատմությունը, որոնք ուրիշ մեկի հետ չեն կարող կատարվել: : Տարբեր փիլիսոփաներ փորձել են գտնել երջանկության իմաստը, բայց նրանց մոտ չի ստացվել: Ես երջանիկ մարդ եմ ես ուզում եմ լինել երջանի և ես երջանիկ եմ : Իմ կարծիքով երջանկության իմաստը հասկանալ պետք չէ, քանի-որ դա անհնար է հասկանալ,մարդ ուղակի պիտի ցանկանա լինել և կլինի , իսկ եթե նա չի գտել իր երջանկությունը պետք շարունակի փնտրել, քանի-որ իմ կարծիքով ամեն մի մարդ ունի իր թաքնված երջանկությունը:

воскресенье, 13 декабря 2015 г.

Մուշեղ Գալշոյան

Картинки по запросу Մուշեղ գալշոյան կանչը
Մուշեղ Գալշոյան <<Կանչը>> վերլուծություն




<<Կանչը>> կարծես մի հին հեքիաթ լինի: Շատ հետաքրքիր է ցուցադրվում ծերունու սրտում  պատանի սերը: Ծերունու ապրումները, զգացմունքները որոնք  ինչպես իրական լինեն : Քանի դեռ կա այդ պինդ սերը սրտում իմ կարծիքով ծերունին վերապրում է իր պատանեկան տարիները, որովհետև մարդւ ծերացած հոգին լւսավորում է սերը: Ինձ շատ դուր եկավ պատմվածքը իր իրական լինելով,և վերնագիրը շատ հետաքրքիր է ասված <<Կանչ>>այն շատ կապված է բավանդակության հետ: 

Էկոլոգիա


Պահպանենք մե շրջակա միջավայրը

                                                                                

Այսօր մեր շրջապատումունենք մի շարքաղտոտիչ բաներ, որոնքպարբերաբար աճում ենաղտոտելով այն:
Այն ուտելիքը, որը մենքուտում են, ջուրը՝ որըխմում ենք, օդը՝ որըշնչում ենք, այդ ամենըկարող են քիչքանակությամբվնասակար նյութերպարունակել, որոնքորոշ ժամանակ անց մեծհետևանքներ կթողնեն:Գիտությունը և տեխնիկան համարյա ամեն օր նոր քիմիական նյութեր ենստեղծում, որոնք կարող են վնասել կենդանի օրգանիզմներին և շրջակամիջավայրին:

Բոլորս պահանջում ենք, որ այդ ամենը՝ օդը, ջուրը, սնունդը աղտոտված չլինեն:Բոլորս ուզում ենք ապրել հանգիստ՝ առանց աղմուկի, ցանկանում ենք վայելելբնությունը: Ապրել մի աշխարհում, որին չի սպառնում կլիմայի փոփոխությունը:
Առողջ և հավասարակշռված բնական համակարգերը շատ կարևոր են մեզհամար: Բնությունը մեզ տալիս է ամեն ինչ գոյատևման համար՝ օդ, ջուր,սնունդ, դեղորայք, շինանյութ: Եվ մենք՝ ամեն մեկս պատասխանատվությունունենք պահպանելու բնության իրական արժեքները:
Բայց ինչպես առողջ պահենք մեր շրջակա միջավայրը;
Շատ մարդիկ ուզում են օգնել, որպեսզի իրենց միջավայրը առողջ պահեն, բայցշատերը չգիտեն թե որտեղից սկսեն: Ամենալավ ձևը և ամենալավ վայրը, որտեղդու կարող ես սկսել դա հենց քո միջավայրն է՝ քո տունը, բակը: Մտածեք, որ եթեամեն մեկը սկսի մաքրել և առողջ պահել իր տարածքը, ապա արդյունքում մենքբոլորս կունենանք առողջ միջավայր: Կապ չունի թե որտեղ ես ապրում,համոզված եղիր, որ պարբերաբար այն մաքրվում է: Ծառեր տնկիր՝ այնկպաշտպանի արևի ճառագայթներից, բացի այդ նաև որոշ չափով մաքուր օդ:Եթե քո տունը շրջապատված է ծառերով օդը ավելի մաքուր և թարմ է: Կարող եքնաև մրգատու ծառեր տնկել՝ բացի նրանից, որ օդը թարմ կլինի և ավելի մաքուր,նաև կարող եք ուտել այդ ծառի մրգերը:
Շրջակա միջավայրը նաև սերտ կապված է մեր առողջության հետ:
Մարդկանց առողջությունը կախված չէ բժիշկների և հիվանդանոցների քանակից,այլ նաև մեր շրջակա միջավայրից: Ոչ մաքուր շրջակա միջավայրը կարող էավելացնել հիվանդությունները, և էկոլոգիական խնդիրները կարող են անջնջելիհետք թողնել մեր առողջության վրա:
Աշխարհում հիվանդությունների մոտ 80%-ը կապված է ջրի հետ: Եթե նույնիսկմի քիչ աղտոտված լինի, այն ամենաարագը կարող է մտնել մեր օրգանիզմ ևփոխանցել ինչ-որ հիվանդություններ: Հիվանդություններ են առաջացնում նաևԳՄՕ-ները (Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ), տեսնելով և ուտելովմի բան, արդյունքում ստացվում է, որ կերել ենք լրիվ ուրիշ բան, որը կարող էվնասել մեր օրգանիզմը: