четверг, 12 сентября 2013 г.


«Այո՛, ալ հիմա հավատացի թե կը ծյուրիմ եղեր, գիտեմ թե ալ շատ չապրիմ պիտի: Ահ, եղբայր իմ, ահա երիտասարդ մը` որ եկած է աշխարհ միայն իր մահն ու իր թշվառությունը տեսնելու և զգալու համար:
Չգիտեմ ինչ գրեմ. կզգամ շատ, բայց գրելու դժվարություն մը կա, կարծես թե գերեզմանին մեջեն կը խոսիմ: Ալ մարը մտնելու վրա եղող ճառագայթ մեմ. մարում մեմ. քայքայում մեմ գիտեմ այս տողեր վերջինն են և վերջինը պիտի լինեն. սակայն սա տարտղնած ուշս ինչպես վրա բերեմ ու խոսիմ. բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը կը սիրեմ. ես որ աշխարհի մեջ միայն երգերը շատ սիրեցի. կուզեմ որ իմ վերջին շունչս ալ երգ մըլլա:
Կարապն իր վերջի շունչին իրէն ներդանշակավոր ճիչը կարտասանե կըսեն. թող ես ալ կարապին պես անցաշ ըլլամ աշխարհեն:
Ով որ երգ չունի կամ երգել չգիտեր, զգալու ներդաշնակության, գեղեցիկին ու սիրունին իտեականը շոշափելու քաղցրությունը չունի:
Մարդուն նշանանբանը երգն է. էն Առաջին ձայնը երգն է. բնությունն ամբողջ երգ մէ. Ահ, գեղեցիկ կյանք մալ կա. սերն է այդ.
Երգել, աղոթել ու սիրելԱհ, ինչ բանաստեղծական կյանք, ինչ կատարյալ կյանք
Եղբայր, ամեն ինչ անկեղծությամբ պիտի ըսեմ, զի ալ աշխարհե և խղճես կախում և նկատում չունիմ:
Եղբայր, ահա ես կիջնեմ կամ մոտ եմ իջնելու այն սև հատակ անդունդին մեջ` որո անունը գերեզման կըսեն. արդյոք ինչ պիտի ըսեն ինձ գերեզմանեն անդին (անշուշտ թշվառ երիտասարդ մը, որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ):
Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց Արև տեսցնեն պիտիՈւշս տարտղնած է եղբայր իմ:
Գիտեմ, քիչ ատեն պիտի մեռնիմ. արցունքի տեղ դագաղիս վրա երկու խոսք. հառաչանքի տեղ երկու շունչ աղոթք հոգվույս համար. և վշտի տեղ երկու փունջ ծաղիկ գերեզմանիս վրա. ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի
Ափսոս, այո, ահ մէր սկիզբս, վախ մեղավ վախճանս
Մնաք բարյավ»:
Համբարձումյան Վիկտոր Համազասպի
Համբարձումյանը 1928 թ-ին ավարտել է Լենինգրադի համալսարանը, 1934–43 թթ-ին եղել է այդ համալսարանի պրոֆեսոր, 1939 թ-ից՝ ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը, միաժամանակ՝ աստղադիտարանի տնօրեն, 1941 թ-ից՝ ուսումնական մասի պրոռեկտոր: 1943 թ-ին եկել է Հայաստան. եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ, առաջին փոխնախագահը, 1946–94 թթ-ին՝ նախագահ, 1994–96  թթ-ին՝ պատվավոր նախագահ: 
1946 թ-ին հիմնադրել և մինչև 1988 թ. եղել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը, 1988–96 թթ-ին՝ պատվավոր տնօրեն: 
Ակադեմիկոս Համբարձումյանն ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, մշակել նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, ցույց տվել, որ առանձին աստղերի՝ միմյանցից հեռանալու պատճառով աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են, և այդ փաստի հիման վրա գնահատել է նրանց տարիքը: Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով Համբարձումյանը հիմնավորել է, որ մեր Գալակտիկայի տարիքը պետք է լինի 1011 տարի: Նա ցույց է տվել, որ լույսի միջաստղային կլանումը Գալակտիկայում հարուցվում է բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների կլանող ամպերի առկայությամբ, որոնց ուսումնասիրության համար մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը: Նա ստեղծել է պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը:
1947 թ-ին Համբարձումյանը հայտնագործել է դինամիկորեն անկայուն և քայքայվող նոր տիպի աստղային համակարգեր, որոնց անվանել է աստղասփյուռներ: Նրանց ուսումնասիրությամբ ապացուցվեց, որ Գալակտիկայում աստղառաջացման շարժընթացները ներկայումս շարունակվում են և ունեն խմբակային բնույթ: 1950-ական թվականներին նա հայտնագործել է գալակտիկաների կորիզների ակտիվությունը, որը հարուցում է հսկայական մասշտաբների անկայուն երևույթներ (վիթխարի պայթյուններ, նյութի մեծ զանգվածների արտավիժումներ, նյութի հանգիստ արտահոսք և այլն): Համբարձումյանը մշակել է նախաաստղերի վարկածը, ըստ որի՝ դրանք մեծ խտությամբ օժտված փոքր չափերի մարմիններ են, որոնց տրոհմամբ առաջանում են աստղեր և աստղային համակարգեր: Կարևոր արդյունքներ է ստացել նաև ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման բնագավառում:
Վիկտոր Համբարձումյանը Հայաստանի, Խորհրդային Միության և բազմաթիվ այլ երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ էր: Նա եղել է նաև Հայկական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիրը (1965–74 թթ-ին) և գիտախմբագրական խորհրդի նախագահը (1965–87 թթ-ին): 

среда, 11 сентября 2013 г.

Мое детство живет в моем дворе
С чего начинается родина….

Все мое детство прошло в замечательном дворе нашего дома. Я живу на улице Арама  Хачатуряна. У нас большой,просторный  и озелененный двор, каких, к сожалению, очень мало в Ереване. У нас большая, веселая компания парней и девчонок. Мы дружим с раннего детства. Но близких друзей у меня двое, мы дружим с шести лет. У меня много хороших воспоминаний о наших проделках.  Сейчас каждый вечер мы катаемся на велосипедах . Жизнь во дворе -это макет будущей большой жизни.
Ինչ է կտակը

Կտակը մարդու մահվանից հետո իր վերջին ցանկությունն է: Մարդիկ կտակում են իրենց ունեցվացքը իրենց հաջորդներին:Իսկ այդ կտակին տիրողը իրավունք ունի անել այդ կտակի հետ ինչ որ ցանկանա:
    Աստվածաշնչյան գրքերը կոչվում են կտակարաններ,որովհետև Աստված մարդկանց կտակել է քրիստոնեությունը:Դա ամենակարևոր կտակն է այս աշխարհում: