Դանիել Վարուժան
Դանիել Վարուժանը (Դանիել Չպուգքյարյան) ծնվել է 1884թ.-ի ապրիլի 20-ին, մահացել է 1915թ.-ի օգոստոսի 26-ին: 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության
էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։
Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց
երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և
գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ
համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր
ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով
նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝
Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի
հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։
<<Հացին
երգը>>
Դանիել Վարուժանի «Հացին երգը» բանաստեղծությունների շարքը բաղկացած է երեսունբանաստեղծությունների, որոնք հիմնականում
գյուղական
աշխատանքի,
առօրյաի,
կյանքի
մասին
են։
Դաշտերի ու արտերի։
Նրանցից մեկն է «Կալերու երգը»: Այստեղ բանաստեղծը նկարագրում է հանգիստ, խաղաղ, ամառային և գյուղական երեկո, որտեղ աշխատանքն ավարտվել է և բոլորը քնում են:
Ամառվա՜ն քաղցր գիշեր,- գլուխը կամին վրա դրած
Աշխատանքի սուրբ Ոգին կալերուն մեջ կննջե:
Կլողա մեծ Լռությունն աստղերուն մեջ ծովացած:
Անհունը՝ բյուր աչքերու թարթափով՝ զի՛ս կկանչե:
Աշխատանքի սուրբ Ոգին կալերուն մեջ կննջե:
Կլողա մեծ Լռությունն աստղերուն մեջ ծովացած:
Անհունը՝ բյուր աչքերու թարթափով՝ զի՛ս կկանչե:
«Հունձք կը ժողվեմ» բանաստեղծության մեջ, նա նկարագրում էր գյուղացու աշխատանքը: նկարագրում
էր թե ինչպես է գյուղացին հնձում արտը ու նաև նկարագրում էր արտը, որը նա հնձում է: Իմ կարծիքով, այս բանաստեղծության մեջ ամփոփված է «հացին երգը» շարքի իմաստը, որովհետև ես այս բանաստեղծության մեջ տեսա գյուղացու քրտնաջան աշխատանքը, տեսա ցորենի տված բարիքները:
Հունձք կժողվեմ մանգաղով,
-Լուսնակը յարս է –
Ակոս ակոս ման գալով:
-Սիրածս հարս է:-
Գլխեբաց եմ ու բոբիկ,
-Անո՛ւշ են հովեր-
Արտերուն մեջ թափառիկ:
-Մազե՛րն են ծովեր:…
Комментариев нет:
Отправить комментарий