Նախագիծ- «Կարդում ենք արևմտահայերեն»
Արևմտահայ բանաստեղծ Զահրատը (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան) ծնվել է 1924 Կոստանդնուպոլսում: 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։
Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկիք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուները։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։
Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն:
Ահմետ Էֆենտի փողոցը
Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Ահմետ Էֆենտի փողոցը մութ է
Մութին համբուրվող զույգեր կան
Ահմետ Էֆենտի փողոցը մութ է
Մութին համբուրվող զույգեր կան
Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Իր առանձնությունը միտքը կ’իյնայ
Իր առանձնությունը միտքը կ’իյնայ
Ոխ
Միտքը դրեր է Կիկո
Պիտի չմեռնի
Դուք բոլորդ պիտի մեռնիք
Աշխարհ Կիկոյի պիտի մնա
Միտքը դրեր է Կիկո
Պիտի չմեռնի
Դուք բոլորդ պիտի մեռնիք
Աշխարհ Կիկոյի պիտի մնա
Ու Կիկո աշխարհի վրա միս-մինակ
Բոլոր հայելիները պիտի կոտորե
Բոլոր հայելիները պիտի կոտորե
ՕՏԱՐ
Քաղաքին այդ կողմերը օտար էին Կիկոյին
Բարձր բարձր շէնքերը օտար
Մարդիկը – գեղեցիկ կիները օտար
Բարձր բարձր շէնքերը օտար
Մարդիկը – գեղեցիկ կիները օտար
Գոգնոց հագած աղջիկ մը եկաւ
Հինգ ղրուշ դրաւ ափին –
Օտար էին մարդիկը – օտար –
Կիկօ մուրալու չէր ելած
Հինգ ղրուշ դրաւ ափին –
Օտար էին մարդիկը – օտար –
Կիկօ մուրալու չէր ելած
Առաջադրանք
- Կիկոյի կերպարը Զահրատի ստեղծագործություններում:
- Գտնել Կիկոյի մասին գրված այլ բանաստեղծություններ:
- Գրել կարծիք, վերլուծություն:
Կիկոյի կերպարը
Կիկոն շատ ինքնասեր անձնավորություն էր և մտածում էր միայն իր մասին:Նա չէր մտածում իրեն շրջապատող մարդկանց մասին, նաև նշվում է <<Դուք բոլորդ պիտի մեռնիք,Աշխարհ Կիկոյի պիտի մնա>>այսինքն բոլորը պետք է մեռնեն իսկ ամբողջ աշխարհը իրեն պիտի ենթարկվի և իրենը լինի:Իմ կարծիքով Զահրատը շատ հետաքրքիր է նկարագրում Կիկոյին ու ընդհանուր առմամբ շատ մեծ ցանկություն է առաջանում Կիկոյի մասին մնացած բանաստեղծությունները կարդալ:
Կարդալ «Մայմուն» բանստեղծությունը: Ընթերցանություն, քննարկում, բառերի ուսումնասիրություն:
Մայմուն
Մայմուն որ կ´ըսեմ կապիկ չը կարծէք
Տան սև փիսիկին անունն է
Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք
Աշխարհին ամենէն տգեղ կատուն է
Տան սև փիսիկին անունն է
Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք
Աշխարհին ամենէն տգեղ կատուն է
Սեւ է որ կ´ըսեմ սեբ-սև չը կարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք
Արեւը մեկ է-աչքերն երկու են
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք
Արեւը մեկ է-աչքերն երկու են
Երկու որ կ´ըսեմ զատ զատ չը կարծէք
Երկուքին խորն ալ երազը մեկ է
Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է
Երկուքին խորն ալ երազը մեկ է
Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է
Մայմուն որ կասեմ կապիկ չկարծեք,տան սև կարվի անունն ,փիկիկ որ կասեմ սիրուն չմտածեք,աշխարհի ամենատգեղ կատեւն է:Սև որ կասեմ շատ սև չկարծեք սեվության մեջ աչքերը դեղին են,դեղին որ կասեմ արև չկարծեք արևը մեկն է աչքերը երկու հատ:Երկու վար կասեմ առանձին չկարծեք,երկուսի հոգում էլ երազը նույնն ,երազ վոր կասեմ մեծ բան չկարծեք,մարդու մի կողմը սիրունն է:
Առաջադրանք
- Ընթերցանություն, քննարկում:
- Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Զոհաբերում
Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ
Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին
ձերբակալեցին
Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ
Կեանքի համ ուներ
Չորս ոչխար էին,առաջինը մորթեցին,հետո երբ երկրորդը մորթում էին երրորդը փորձեց փախչել:Հազիվ տասը մետր գնաց,ձերբակալեցին: Ես այդ երրորդին կերա,կյանքի համ ուներ
Կյանքի համ
Իմ կարծիքով կյանքի համը ամեն մեկի մոտ տարբեր է լինում մեկի մոտ լինում է դառը մեկի մոտ էլ քաղցր իմ կարծիքով Զահրատը հենց այս իմաստով էլ նշում է Կյանքի համ-ի իմաստը:
Комментариев нет:
Отправить комментарий