Բանական Մարդ
Բանական Մարդ-ը կենսաբանության մեջ մարդ ցեղի տեսակի՝ հոմինիդների ընտանիքի պրիմատների դասի ներկա ժամանակներում ապրող միակ ներկայացուցիչն է։ Մի շարք մարդաբանական առանձնահատկությունների հետ մեկտեղ ժամանակակից մարդանմաններից տարբերվում է նյութական մշակույթի զարգացման նշանակալի մակարդակով։ Մարդն կենսաբանական տեսակ է: Homo sapiens-ը մարդկանց ժամանակակից տեսակի հանածո և կենդանի, ընդհանրացված անվանումն է։

Մարդու Ծագումը
Մարդկանց ծագման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի տեսություններ՝ պոլիցենտրիզմ, մոնոցենտրիզմ և ալագենիզմ։ Պոլիցենտրիզմի տեսությունը առաջ է քաշվել 1939 թվականին Ֆրանց Վայդենրայխի կողմից։ Նա գտնում էր, որ ժամանակակից մարդկային ռասաները առաջացել են նեանդերտալների ռասաներից։ Համաձայն այդ տեսության ռասոգենեզի սկիզբը ստորին-միջին պալեոլիտն է։ Տեսության թերությունն այն է, որ մարդու ծագումը տարբեր ռասաներից հակասում է տեսակային ժառանգականությանը։ Առավել տարածված է լայն մոնոցենտրիզմի տեսությունը, համաձայն որի նեոանթրոպները ծագել են պալեոանթրոպների առաջադեմ տեսակներից, որոնք բնակավում էին Առաջավոր և Միջին Ասիայի և Հյուսիսարևելյան Աֆրիկայիտարածքներում։ Նեոլիթյան ժամանակաշրջանում նեոանթրոպները հայտնվել են բոլոր մայրցամաքներում։ Սկզբում նրանք ապրել են նեանդերտալների հետ միաժամանակ, բայց 35-40 հազ. տարի առաջ երկրի վրա միակ տեսակն են եղել։ Նույնիսկ գոյություն ունեն նեանդերտալների և նեոանթրոպների թշնամության մասին մի քանի տեսություններ, որոնք տանում են նրան, որ առավել զարգացած նեոանթրոպները ոչնչացրել են պակաս զարգացած նեանդերտալներին։ Նեոանթրոպի ծագման համար պահանջվել է վերացնել նեանդերտալյան համայնքի սահմանափակվածությունը։ Այդ իսկ պատճառով ժամանակակից գիտնականները առավել մեծ նշանակություն են տալիս էկզոգամիային։
Комментариев нет:
Отправить комментарий