Երեխաների Իրավունքները
Երեխան ծննդյան պահից ձեռք է բերում մի շարք իրավունքներ, որոնք պաշտպանված են ինչպես միջազգային պայմանագրերով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ:
Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է բազմաթիվ միջազգային պայմանագրերի, որոնք առնչվում են երեխայի իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ ընդունել է մի շարք ներպետական օրենսդրական ակտեր, որոնց թվում են՝ Երեխայի իրավունքների մասին օրենքը,
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին օրենքը, Ընտանեկան օրենսգիրքը եւ այլն: Օրենսդրորեն նախատեսված են նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային եւ մարզային հանձնաժողովներ եւ խնամակալության ու հոգաբարձության մարմիններ:
2003 թ.-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2004 - 2015 թվականների ազգային ծրագիրը, համաձայն որի աշխատանքներ պետք է տարվեն ՀՀ-ի երեխայի իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրության բարելավման ուղղությամբ առողջապահության, սոցիալական ապահովության, հանգստի, ժամանցի եւ մշակութային կյանքի, արդարադատության, կրթության ոլորտներում:
Комментариев нет:
Отправить комментарий