среда, 30 октября 2013 г.


Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացի (1676թ. փետրվարի 7, Սեբաստիա  - 1749 թ. ապրիլի 27, Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ), հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Ծնվել է Փոքր Ասիայի Սեբաստիա քաղաքում 1676 թվականի փետրվարի 7-ին։ Նրա հայրը Մանուկի որդի Պետրոսը վաճառական էր, իսկ մոր անունն էր Շահրիստան։ Երեխան մկրտության ժամանակ ստացավ իր պապի անունը` Մանուկ բայց մենք կանվանենք նրան Մխիթար անունով, որ տրվեց նրան հոգևոր կոչման հետ։ Հայտի չէ, թե ինչ` տեսակ մարդիկ էին Մխիթարի ծնողները, այսինք` ինչ տեսակ ազդեցությունների տակ էր նա տանը։ Կարելի է ենթադրել, որ Պետրոսը հարուստ վաճառականներից չէր։ Գոնե Մխիթարը ընչավետ մարդ չէր։ Կարևորը, իհակե, այդ չէր, այլ այն, թե ինչ կրթություն ստացավ երեխան։ Այդ կողմից էլ Մխիթարը շատ բախտավոր չէր։ Նրան տվին մի ողորմելի ուսում, որ հնարավոր էր այն խավար ժամանակներում թուրքական մի ետ ընկած քաղաքում։ Ասում են, թե նա հինգ տարեկան էր, երբ սկսեց կարդալ-գրել սովորել տեղական քահանայի մոտ։ Բայց այդ մի չափազանցություն է։ Ինչ էլ լինի, քահանա-ուսուցիչ գիտության պաշարն այնքան աղքատիկ էր, որ Մխիթարը տասը տարեկան հասակում վերջացրեց ուսումը։ Ավելի ճիշտ կլիներ քահանայից նրա ստացածն անվանել մի հասարակ գրագիտություն։

Կարծում եմ,որ արտասահմանյան կայքերը շատ ավելի մեծ և կարևոր ինֆորմացիայ են հաղորդում ընթերցողին քան հայկական կայքերը,այսինքն արտասահմանյան կայքերը ավելի տաղեկատու են:Օրինակ Մխիթար Սեբաստացու կյանքը ուսումնասիրելու ժամանակ ես օգտվում էի  այլ կայքերից և նկատեցի որ դրանք պարունակում են ավելի շատ ինֆորմացիա և նյութեր քան հայկական կայքերը:



Ես Մխիթարյան Միաբանության կայքից անգլերեն լեզվից մի մաս թարգմանել եմ հայերենի:
Միաբանությունը բավարարում է հայ համայնքների հոգեվոր կարիքները, ինչպես նաեւ առաջադրանքի տրամադրման պատշաճ ձեւավորմանը, որի միջոցով որոշ ծխական, կրոնական առանձնատների և  ձեւավորման կենտրոններ Հայաստանում, Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ - ում, Արգենտինայում:

 Զինանշանի Ո.Կ.Վ.Ա տառերը նշանակում են՝Որդի,Կույսի,Վարդապետ,Ապաշխարհություն


Սեբաստիայի Ս. Նշան վանք
Հայկական միջնադարյան ճարտարապետական համալիր: Ըստ Արիստակես Լաստիվերցու, կառուցել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ-Հովհաննես Արծրունու որդի Ատոմը: Այս եկեղեցին իր հորինվածքով Ավան-Հռիփսիմե տիպի հուշարձաննների զուգահեռներից է: Վանքի Ս. Նշան եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք: Եկեղեցու ներսակողմը բարձրության կիսով չափ երեսպատված է Կուտինայի հախճապակե սալիկներով: Արտաքին պատերի մեջ ագուցված են խաչքարեր:
Ս. Նշան վանքում է պահվել Վարագավանքից տեղափոխված հարուստ մատենադարանը, Սենեքերիմ-Հովհաննեսի գահը: Գործել է հոգևոր դպրոց:
1021-ին Վասպուրականը Բյուզանդիային բռնակցվելուց հետո Սենեքերիմ-Հովհաննես թագավորը Վարագա սուրբ Խաչը տարել է Սեբաստիա, որտեղ նրա որդի Ատոմը 1022-ին հիմնել է Սեբաստիայի Ս. Նշան վանքը: 1025-ին, Սենեքերիմ-Հովհաննեսի վախճանվելուց հետո, որդիներն աճյունը Սեբաստիայից վերաթաղել են Վարագավանքում՝ միաժամանակ վանքին վերադարձնելով Վարագա սուրբ Խաչը:


Սուրբ Նշան վանքը լուսավորության եւ գիտության կենտրոն էր մինչեւ Հայոց ցեղասպանութունը: Վանքը միջնադարյան հայկական ձեռագրերի շտեմարան էր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այդ ձեռագրերը տեղափոխվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարան: Վանքն այսօր ամբողջությամբ քանդված է, տեղում ռազմակայան է:
http://movsisyannune.com/2013/10/19/%D5%BD%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%BD-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB/


Ես վերջացրեցի Մխիթար Սեբաստացի նախագիծը:Ինձ համար այն շատ հետաքրքիր էր:Շատ գիտելիքներ ձեռք բերեցի և բազմաթիվ տեղեկություններ հավաքեցի Մխիթար Սեբաստացու մասին:Ծանոթացա նրա կյանքին:Որոշ բաներ իմացա նրա գործունեության մասին:Դժվարություններ եղան սեփական մտքերը ձևակերպելու ընթացքում:Բայց ես հուսով եմ,որ այս տարի մենք դեռ շատ նախագծերի կմասնակցենք,և հետզհետե միտք ձևակերպելը կդառնա շատ ավելի հեշտ գործ:Այսպիսի դասեր անցկացնելը ես շատ ճիշտ եմ համարում,որովհետև ավելի հետաքրքիր են քան հասարակ դասերը,որի ժամանակ ուսուցիչը հանձնարարում է առաջադրանքը և աշակերտները լուռ կատարում են այն:Ես ուրախ եմ որ եկել եմ այնպիսի դպրոց,որտեղ կարող եմ ժամանակս օգտագործել ուրախ և հետաքրքիր:



Комментариев нет:

Отправить комментарий