Նախագիծ - Մուշեղ Իշխան
"Կը ձանձրանան"
Կ’ըսեն՝ շատ կարճ է կյանքը,
Շուտ կը կասի սրտին զարկը
Բայց արևուն տակ ծիրանի,
Երիտասարդ ու ծերունի
Ահա կեցած շարան֊շարան
Կը ձանձրանան…
Շուտ կը կասի սրտին զարկը
Բայց արևուն տակ ծիրանի,
Երիտասարդ ու ծերունի
Ահա կեցած շարան֊շարան
Կը ձանձրանան…
Կ’ըսեն՝ շատ քաղցր է կյանքը
Եվ անսահման՝ երկրի փառքը,
Բայց գրկին մեջ բուրաստանի,
Ծաղիկներուն դեմ գեղանի
Մարդիկ կեցած շարան֊շարան
Կը ձանձրանան…
Եվ անսահման՝ երկրի փառքը,
Բայց գրկին մեջ բուրաստանի,
Ծաղիկներուն դեմ գեղանի
Մարդիկ կեցած շարան֊շարան
Կը ձանձրանան…
Կ’ըսեն՝ շատ խոր է կյանքը,
Լույս է համակ երկնի հանքը,
Բայց կանչին դեմ ծիածանի
Եվ աստղերուն խորհրդալի
Մարդիկ կեցած շարան-շարան
Կը ձանձրանան…
Լույս է համակ երկնի հանքը,
Բայց կանչին դեմ ծիածանի
Եվ աստղերուն խորհրդալի
Մարդիկ կեցած շարան-շարան
Կը ձանձրանան…
Կ’ըսեն՝ միշտ նոր է կյանքը
Միշտ կը հնչե սիրո զանգը,
Բայց աներազ, առանց տաղի,
Սեղանին շուրջ հաց ու աղի
Մարդիկ ահա շարան-շարան
Կը ձանձրանան…
Միշտ կը հնչե սիրո զանգը,
Բայց աներազ, առանց տաղի,
Սեղանին շուրջ հաց ու աղի
Մարդիկ ահա շարան-շարան
Կը ձանձրանան…
Վերլուծություն
Ասում են կյանքը շատ կարճ է
Սրտի զանկով լցված
Արևի տակ աճած ծիրանենու մոտ
Երիտասարդները և Ծերունիները
Արևի տակ աճած ծիրանենու մոտ
Երիտասարդները և Ծերունիները
Մարդիկ իրար ետևից կանգնած
Ձանձրանում են․․․
Ասում են կյանքը քաղցր է
Եվ, որ երկրի փառքը անսահման է
Բուրումնավետ այգիների մեջ
Ծաղիկների մոտ նստած
Մարդիկ իրար ետևից կանգնած
Ծաղիկների մոտ նստած
Մարդիկ իրար ետևից կանգնած
Ձանձրանում են․․․
Ասում են կյանքը շատ խոր է
Ամբողջովին լույս է երկնքի հանքը
Բայց ծիածանի կողքը աղաղակելով
Բայց ծիածանի կողքը աղաղակելով
խորհրդավոր աստղերի մոտ
Մարդիկ իրար ետևից կանգնած
Ձանձրանում են․․․
Ասում են կյանքը միշտ նոր է
Որ սիրո զանգը միշտ հնչում է
Բայց անքուն և առանց երգերի
Հացով և աղով սեղան նստած
Մարդիկ իրար ետևից կանգնած
Բայց անքուն և առանց երգերի
Հացով և աղով սեղան նստած
Մարդիկ իրար ետևից կանգնած
Ձանձրանում են․․․
Վերլուծություն
Հեղինակը հետևյալ ստեղծագործությամբ բնութագրում է մարդկանց անշնորհակալությունը Աստծու և կյանքի հանդեպ՝ ուզում է ծիածան լինի, աստղեր կամ բուրաստան, միևնույն է նրանք դժգոհ են։ Ոչ ոք չի կարողանում ընկալել կյանքի գեղեցկությունը, սիրո իմատը։ Բոլորը ամեն կերպ փորձում են իրենց ետ պահել կյանքի ուրախություններից և տեսնում են միայն ամենօրյա ձանձրալի տրամադրությունը։
Комментариев нет:
Отправить комментарий