четверг, 5 февраля 2015 г.

Ուսումնական նախագիծ-Վահան Տերյան



Իմ Տերյանը

իմ սիրած (դուր եկած) բանաստեղծությունը (ները)
Տերյանը հասարակական գործիչ
Տերյանը ժամանակակիցների հուշերում
Սիրո տերյանական ըմբռնումը
Տերյանի բանաստեղծությունների լեզվական արվեստը
Մասնակցություն  «Մեկ բանաստեղծության ժամ» պոեզիայի ժամին


1)Մթնշաղի անուրջներ ժողովածուից ինձ շատ դուր եկավ <<Աշնան Երգ>> բանաստեղծությունը:Շատ գեղեցիկ է գրած:Այն կարդալուց ես լիովին ընկղմվում եմ այն հրաշալի դեղին աշնան մեջ:Տերյանը անյքան հասանելի է գրում ընթերցողի համար,որ կարդալիս ամեն ինչ աչքիդ առաջ է գալիս:
Շարքի բանաստեղծությունները արտահայտում են բանաստեղծի հոգեկան ապրումները,մելամաղձոտ տրամադրությունը,արտահայտում կարոտ կյանքի նկատմամբ:

32. ԱՇՆԱՆ ԵՐԳ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին
Ճաճանչները թոշնան
Կանաչներիս աշնան
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն
Ինձ նույնպես շատ դուր եկավ Տերյանի <<Տխրություն>> բանաստեղծությունը:Միանգամից պատկերացնում ես գրողի տխրությունը այն շամանակ երբ նա գրելիս էր լինում այն:
Ինձ ամենաշատը դուր է գալիս այն,որ Տերյանը իր տխրությունը ներկայացնում է բնության միջոցով:

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին

Տերյանը Հասարակական գործիչ

Տերյանը, որպես հասարակական քաղաքական գործիչ, մեծներդրում է ունեցել: Լազարյան ճեմարանում իր մի քանիընկերների հետ (Ց.Խանզադյան, Օն. Օհանջանյան, Մ.Քարամյան) հրատարակում է <<Հույս>> ձեռագիր թերը: Այստեղ պոեզիայի բաժնում տեղ են գտնում Տերյանի բանաստեղծությունները, և հանդես էր գալիս Շվին, Վոլո կեղծանուններով: Ճեմարանում Տերյանը ծանոթանում է Ավ. Սահակյանի հետ, որի համար շատ ուրախ էր:
 <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն Տերյանին հռչակեց որպես բանաստեղծ: Սկսվել էր Տերյանական ժամանակաշրջանը: Սիրահարների նվերը միմյանց միայն <<Մթնշաղի անուրջներն>> էին:
 1910-ից զբաղվել է << Գարուն>> գրական-գեղարվեստական ալմանախի խմբագրությամբ: Կազմակերպել է <<Պանթեոնի>> խմբագրությունը:
Կատարել է շատ թարգմանություններ: Առաջինը Օսկար Ուայլդի <<Սալոմեն>> էր:
 Նա հասկանում էր, որ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը լուծվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից: 1917թ.-ին Բոլշևիկները իշխանությունը իրենց ձեռքը ձեռքը վերցրեցին , անհրաժեշտ էր ազնիվ և գաղափարական մարդկանց օգնությունը, որն էլ իր վրա վերցրեց Տերյանը:
 Նա հավատում էր բոլշևիկների խոստումներին, և անդամակցելով այդ կուսակցությունը, մասնակցեց նաև հայկական զորքերի կոմիսարիատի կազմակերպման աշխատանքներին: Նա ստանձնեց կոմիսարի տեղակալի պաշտոնը: Տերյանին  էր հանձնարարվել գրել Թուրքահայաստանի մասին դեկրետի նախագիծը:
 Դեկրետը ստորագրվում է Լենինի կողմից, սակայն Ստալինը որոշ կետեր հանում է այդ նախագծից:
 1918թ.-ին Հյուսիսային Կովկասում և Աստրախանում քաղաքացիական պատերազմ էր: Տերյանը վտանգելով իր կյանքը , անձամբ է զբաղվել հայ փախստականների կացարանի, սննդի և դեղորայքի հարցերով: Տերյանը օգնել է նաև հայ շնորհալի երիտասարդներին , գումար և փաստաթղթեր  տրամադրել, որպեսզի հասնեն Մոսկվա և կարողանան իրենց տաղանդը ամրապնդեն:
 Տերյանը փրկել է նաև Մոսկվայի հայկական եկեղեցու  հարստությունը, որոնք էլ հետագայում վերադարձվել են Սբ. Էջմիածին (ԽՍՀՄ-ի հաստատումից հետո):
 Բրեստ-Լիտովսկի բանաբանակցությունների ժամանակ Տերյանը մասնկացել է որպես խորհրդական, առանց ձայնի իրավունքի, սակայն անընդհատ վիճել է և բողոքել, որով էլ արժանացել է Տրույկու և Ստալինի թշնամանքին:
 Ստալինը Սերյանին հեռացնում է աշխատաքից և Ղրիմ ուղարկելու որոշում կայացնում: Նրանք գտնում են Տերյանից ազատվելու իրենց  ձևը: Գիտեինոր տուբերկուլյուզով հիվանդ Տերյանը չի կարող այդքան դաժան ճանապարհը անցնել և հաղթահարել:
Տերյանը մահացավ Օրենբուրգում, 1920թ.-ի հունվարի 7-ին:
 Տերյանը, լինելով սերն ու գեղեցկություն գովերգող բանաստեղծ, շատերին թվում էր` նա թուլակազմ անձնավորություն է, սակայն իր հաստատակամ և խիզախ արարքներով նա կարողացավ հակառակը ապացուցել: Մինչև այժմ էլ հիշվում և գնահատվում է Տերյանի կատարած մեծ և գնահատելի աշխատանքները թե հասրակական կյանքում, թե քաղաքականության ասպարեզում:

Հովհաննես Թումանյանի հուշերը Տերյանի մասին

 Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։
Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։
1913

 <<Հոգևոր Հայաստան>> հոդվածի վերլուծություն
 Հոգևորն ու ֆիզիկականն իրար կողք դնելիս ու համեմատելիս, ես, իհարկե, ավելի վեր եմ դասում հոգևորը, այն սպանելը շատ դժվար է, նույնիսկ որոշ առումով՝ անհնարին՝ այն անգին: Սակայն ֆիզիկականն իր դերն ունի. այն հոգևորի պատուհանն է, արտահայտչամիջոցը: Որոշ առումով այո՛, եթե ֆիզիկականը չլինի, մենք չենք տեսնի նաև հոգևորը, սակայն վերջինս առաջինից, միևնույնն է, վեր է դասվում: Առանց հոգևորի ֆիզիկականը անիմաստ է ու դատարկ, իսկ առանց ֆիզիկականի հոգևորն իմաստ ունի…
Հենց այդ հոգևոր երկրի ստեղծման վրա է կենտրոնանում Տերյանը՝ իր «Հոգևոր Հայաստան» հոդվածում:
Նա խոսում է Հայկական հարցի մասին, որն ըստ իս՝ սկսիզբ է առել Հայաստանի առաջին բաժանմամբ ու հետագայում փոփոխությունների է ենթարկվել ու տարբեր ձևով է արտահայտվել դարերի ընթացքում: Դա հայերի հոգևոր ու ֆիզիկական, տարածքային միաբանության ու անկախությանը հասնելու ձգտումն էր:
Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով  սերունդներ են կրթվել: Հայության համար մի ցավոտ մաս է դարձել այդ «Հայաստանը»:

Տերյանի Լեզվական արվեստը

<<Մթնշաղի Անուրջներ>> բանաստեղծական ժողովածույում Տերյանը քանի տեսակ բառ է օգտագործել, որ բառերն են ամենաշատը կրկնվում, թախծալի արտահայտող բառեր են, թե ուրախություն, որ բառը որ նախադասության մեջ ինչ է արտահայտում և այսպիսի նման շատ օրինակներ: Եթե օրինակ` թախծալի կամ հուզմունք առաջացնող բառերը ամենաշատն են, ապա պետք է համոզված լինել, որ բանաստեղծությունների մեծամասնությունն թախծալի ու հուզումնալից պետք է լինեն:
 Յուրաքանրյուր բանաստեղծ էլ գրում է յուրովի, ու Տերյանի բանաստեղծություններն էլ տարբեր թեմաներով են` աշուն, թախիծ, սեր, միայնություն, ուրախություն, գարուն, մթություն և այլն:
Բայց ես չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսի գրող է եղել Տերյանը: Առհասարակ դա ոչ ոք չի կարող ասել, դրանք միայն զուտ ենթադրություններ են և որևէ մեկը հստակ չի կարող վստահ լինել դրանում:

Իմ պատկերացմամբ Տերյանը գրականություն բերեց ժամանակակից ստեղծագործությունների մի ամբողջ շղթա, ու չնայած նրա մահից անցել են շատ ու շատ տարիներ, բայց նրա ստեղծագործությունները իրենց ուժը չեն կորցրել ու նույնքան արդիական են մնացել,  որքան այն ժամանակ երբ նա նոր էր հայտնի դարձել իր <<Մթնշաղի Անուրջներ>> ժողովածույով: Վահան Տերյանին  գրական հայոց լեզվի ստեղծողներից մեկն եմ համարում այն պարզ պատճառով, որ Տերյանը շատ է հղկել ու կատարելագործել իր ստեղծագործությունները նոր բառեր ներմուծելով, ինչիս վառ ապացույցը Իշխանյանի հոդվածն է:  Տերյանն իր կյանքի ընթացքում հասցրել է հրատարակել ընդամենը երկու ժողովածու, բայց այդ երկու ժողովածուն էլ բավական է պատկերացնելու նրա կատարյալ ու անթերի  բնավորության մասին:

Комментариев нет:

Отправить комментарий