четверг, 18 декабря 2014 г.

Էկոլոգիա 3

Մթնոլորտ

Մենք շնչում ենք շատ կեղտոտ օդ:Այն օդը ,որը մենք շնչում ենք հարուստ է շատ վանասակար գազերով:Առանց մթնոլորտի մարդկությունը չի կարող գոյատևել:Այն ամենակարևոր գործոնն է մարդու կյանքի համար: Մթնոլորըում ամենաշատը տարածված աղտոտվող նյութը ածխածնի օքսիդն է` CO-ն:CO-ին անվանում են շմոլ գազ:Շմոլ գազը բնական վիճակում մարդու օրգանիզմին այդքան էլ վնաս չէ:Բայց շմոլ գազի կտրուկ ավելացման դեպքում այն շատ մեծ վնաս է հասցնում մարդուն:Այն արտադրվում է նավթի,քարածխի այրման արդյունքում:Բայց ամենամեծ տոկոսը առաջանում է  ներքի այրման շարժիչներից՝հիմնականում ճանապարհային տրանսպորտից:Մեր մթնոլորտը կսկսի ավելի աղտոտվել,քանի որ տրանսպորտի քանակը շատ մեծ տեմպերով մեծանում է:Խոշոր քաղաքներում ավելի է աղտոտված մթնոլորտը,որովհետև տրանսպորը շատ ավելի մեծ մաշտաբների է հասնում:Բացի ճանապարհային տրանսպորտից օդայինն էլ և ջրայինն էլ շատ մեծ վնաս են հասցնում մեր մթնոլորտին: Արդյունաբերությունն էլ շատ մեծ տոկոս ունի մթնոլորտի աղտոտման մեջ:Օրինակ նավթարտանանելը,մշակելը գործարաններում,ածուխ արտահանելը,մշակելը:Տարբեր գործարանները,որոնք արտադրում են տնտեսական ապրանքներ,սննդանյութ և այլն:
Շնչելուց մենք հիմնականում մեծ վնաս ենք հասցնում  մեր թոքերին:Երբ մենք գտնվում ենք այնպիսի վայրում՝օրինակ ճանապարհատրանսպորտային կանգառներում,որտեղ մթնոլորտը ամենակեղտոտն է,մենք սկսում ենք հազալ,որովհետև այդ գազերը ներթափանցում են մեր թոքեր:
Մթնոլորտը աղտոտումից պահպանելու համար հարկավոր է քչացնել գործարանների քանակը,նրանց աշխատանքը:Իսկ տրանսպորտը պետք է դարձնել այնպիսին,որի ընթացքում,ոչ մի վնաս չհասնի մթնոլորտին:Մարդկությունը պետք է իր համար գտնի այլ տեսակի վառելիքաէներգետիկ աղբյուրներ,քանի որ մեր իմացած վառելիքաէներգետիկ աղբյուրները՝նավթը,բնական գազը,ածուխը արդեն սպառվելու եզրին են:
                                                                      


Բայց եթե այս բոլոր թվարկվածերը սկսեն չգործել մարդկությունը կսկսի վերանալ երկրի երեսից:Իմ կարծիքով պետք չէ միանգամից վերացնել այս բոլորը,այլ փորձել գտնել այլ միջոցներ տեղափոխվելու,և էներգիա հայթհայթելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий