Պարոն Մարդը
Նովել
Տիեզերական շքամուտքից
դուրց գալով Պարոն Մարդը որոշեց գնալ դեպի ձախ:Այդ օրը ամեն ինչ արտասովոր էր,յուրաքանչյուր
գործողություն ,կարծես իր կամքից դուրս լիներ:Արագ քայլերով նա ուղղվեց դեպի վառ դեղին
ներկված դարպասը,որի փեղկերը ինքնիրեն բացվեցին:Պարոն Մարդը ներս մտավ:
Հազար հայացք հառեցին նրան:Մեկը՝ կշտամբանք էր ,մյուսը՝աղերս,երրորդը՝
ուրախություն,չորրորդը,հինգերրորդը,վեցերրորդը… Պարոն Մարդը մի պահ հասկացավ որ այդ
բոլոր հայացքները իրեն խնդրում էին մի բան…Բայց չդիմանալով այդ անտանելի ճնշմանը ,առանց
հասկանալու հայացքների խնդրանքը,նա դուրս փախչավ սենյակից և սկսեց խելակորույս վազել:Հանկարծ
նա հայտնվեց այն նույն շքամուտքի մոտ,որտեղից էլ սկիզբ էր առել նրա տարօրինակ ճանապարհը:Պարոն
Մարդը մի բան հասկացավ՝նա չպիտի գնար ձախ:Այ
թե ինչ է սպասվում նրեն մյուս կողմում մենք շուտով կտեսնենք:
Комментариев нет:
Отправить комментарий