Իտալիան առաջինն է աշխարհում յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող տեսարժան վայրերի թվով, գեղեցիկ բնությունը, 300 թանգարաններն, հուշարձանները (աշխարհի բոլոր հուշարձանների 80%-ը), արվեստի գործերը (ողջ մոլորակի արվեստի գործերի 50%-ը): Իտալիայի հինավուրց քանդակներն ու ամրոցները մշտապես գրավում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող զբոսասերներին, որոնք միշտ սիրով վերադառնում են այստեղ։ Իտալական արվեստը հայտնի Է բոլորիս նախ և առաջ իբրև գեղեցկության խորհրդանիշ, ինչի լավագույն վկայությունն են«Միլոսյան Վեներա»-ն, Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա»-ն, Բուոնարոտի Միքելանջելոյի «Դավիթ»-ը, Ռաֆայել Սանտիի որմնանկարները,Կոլիզեումը, Միլանի Մայր Տաճարը, Պիզայի աշտարակը կամԿրեմոնայում ծնված Անտոնիո Ստրադիվարիի ջութակի կախարդական հնչյունները, Լա Սկալայի պրիմադոննայի երգը (ի դեպ, Իտալիան համարվում է ոչ միայն երաժշտական նոտաների հայրենիքը, որոնք 1208 թվականին ստեղծել է Գուիդո Դ՚ Արեցցոն, այլև օպերային արվեստիՌոսսինիին նվիրված միջոցառումների շարքով):
Ճարտարապետության առաջին ուղեցույցը գրվել է 1485 թվականին Լեոն Բատիստա Ալբերտիի կողմից և կոչվում Է De re Aedificatoria: Առաջին օրենսգիրքը նախագծվել է դրանից համարյա երկու դար առաջ՝ 1295 թվականին, Սիենայի քաղաքապետարանի կողմից։ Բավարար հիմքեր կան պնդելու, որ ժամանակակից երկնաքերերի ակունքները գալիս են Տոսկանայի Սան Ջիմինյանո քաղաքի աշտարակներից։ Ավելին, հնուց ի վեր այստեղ արվեստի ուրույն դրսևորում է անգամ սերը, բավական Է հիշել միայն Կազանովային։ Ողջ աշխարհում կանանց ամենահամարձակ ֆանտազիաները մի օր անպայման կապվում են առնական իտալացիների հետ։ Պուլիացի Ռոդոլֆո Վալենտինոն՝ հոլիվուդյան առաջին լեգենդներից մեկը, ասում էր. «Իմ ֆիլմերում որևէ բացառիկ բան չկա։ Իտալիայում ինձ նմանները շատ-շատ են»:
Комментариев нет:
Отправить комментарий