Մթնոլորտ
Մենք շնչում ենք շատ կեղտոտ օդ:Այն օդը ,որը մենք շնչում ենք հարուստ է շատ վանասակար գազերով:Առանց մթնոլորտի
մարդկությունը չի կարող գոյատևել:Այն ամենակարևոր գործոնն է մարդու կյանքի համար: Մթնոլորըում ամենաշատը տարածված աղտոտվող նյութը ածխածնի օքսիդն է` CO-ն:CO-ին անվանում
են շմոլ գազ:Շմոլ գազը բնական վիճակում մարդու օրգանիզմին այդքան էլ վնաս չէ:Բայց շմոլ
գազի կտրուկ ավելացման դեպքում այն շատ մեծ վնաս է հասցնում մարդուն:Այն արտադրվում
է նավթի,քարածխի այրման արդյունքում:Բայց ամենամեծ տոկոսը առաջանում է ներքի այրման շարժիչներից՝հիմնականում ճանապարհային
տրանսպորտից:Մեր մթնոլորտը կսկսի ավելի աղտոտվել,քանի որ տրանսպորտի քանակը շատ մեծ
տեմպերով մեծանում է:Խոշոր քաղաքներում ավելի է աղտոտված մթնոլորտը,որովհետև տրանսպորը
շատ ավելի մեծ մաշտաբների է հասնում:Բացի ճանապարհային տրանսպորտից օդայինն էլ և ջրայինն
էլ շատ մեծ վնաս են հասցնում մեր մթնոլորտին: Արդյունաբերությունն էլ շատ մեծ տոկոս
ունի մթնոլորտի աղտոտման մեջ:Օրինակ նավթարտանանելը,մշակելը գործարաններում,ածուխ արտահանելը,մշակելը:Տարբեր
գործարանները,որոնք արտադրում են տնտեսական ապրանքներ,սննդանյութ և այլն:
Շնչելուց մենք հիմնականում
մեծ վնաս ենք հասցնում մեր թոքերին:Երբ մենք
գտնվում ենք այնպիսի վայրում՝օրինակ ճանապարհատրանսպորտային կանգառներում,որտեղ մթնոլորտը
ամենակեղտոտն է,մենք սկսում ենք հազալ,որովհետև այդ գազերը ներթափանցում են մեր թոքեր:
Մթնոլորտը աղտոտումից պահպանելու
համար հարկավոր է քչացնել գործարանների քանակը,նրանց աշխատանքը:Իսկ տրանսպորտը պետք
է դարձնել այնպիսին,որի ընթացքում,ոչ մի վնաս չհասնի մթնոլորտին:Մարդկությունը պետք
է իր համար գտնի այլ տեսակի վառելիքաէներգետիկ աղբյուրներ,քանի որ մեր իմացած վառելիքաէներգետիկ
աղբյուրները՝նավթը,բնական գազը,ածուխը արդեն սպառվելու եզրին են:
Բայց եթե այս բոլոր թվարկվածերը
սկսեն չգործել մարդկությունը կսկսի վերանալ երկրի երեսից:Իմ կարծիքով պետք չէ միանգամից
վերացնել այս բոլորը,այլ փորձել գտնել այլ միջոցներ տեղափոխվելու,և էներգիա հայթհայթելու
համար:
Комментариев нет:
Отправить комментарий