Էներգակիրներ
Էներգակիրներից յուրաքանչյուրն էլ շատ մեծ վնաս են հասցնում շրջակա աշխարհին (բնությանը):Այդ բոլորը վառելուց
արտադրվում է մեծ քանակությամբ վնասակար գազեր,որոնէ շատ մեծ վնաս են հասցնում երկրի
մթնոլորտին և կենդանական աշխարհին:Բայց այդ տարբեր տեսակի վառելիքների մեջ կան տեսակներ,որոնք
համեմատաբար ավելի քիչ վնաս են հասցնում բնությանը:
Բնական Գազ
Բնական գազը համեմատած նավթին
և ածխին ամենա քիչ վնասակարն է:Այն համեմատաբար ավելի հեշտ է արտահանվում,ամենամաքուրն
է վառվում,և օգտագործելու համար ամենահարմարն է:Բնական գազի համաշխարհային պաշարները
հավասար բախշվում են զարգացող և զարգացած երկրներում:Զարգացոզ
երկրների՝բնական գազի խելամիտ ծախսման շնորհիվ
,բնական գազի պաշարները կբավարարեն մոտ
150 տարի:Իսկ արդեն զարգացած երկրներում ՝ 40 տարի:
Ածուխ
Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բուսական զանգվածի քայքայման հետևանքով: Միլիոնավոր տարիների ընթացքում բուսականության մնացորդային
զանգվածները կուտակվել են երկրի ընդերքում,և այդքան տարիների քայքայման ընթացքում,այդ
պաշարները վերածվել են ածխի:Ածուխը երեք հիմնական վառելիքներից՝(բնական գազ,նավթ)ամենաէժանն
է, բայց ամենավտանգավորն ,և ամենավնասակարն է շրջակա միջավայրի համար:Քանի որ այն այրվելկու
ընթացքում անընդհատ աղտոտում է մթնոլորտը:Ածխի արտահանումը կատարվում է երկու եղանակով՝ըստ
իր հանքի խորությունից՝ստորգետնյա և բաց եղանակով:Բայց այդ երկու եղանակներով էր շատ
մեծ վնաս է հասցնում բնությանը:
Նավթ
Նավթ (սև ոսկի) տարածված երեք վառելիքներից ամենատարածվածն է:Այն առաջացել է
միրիառդավոր տարիների ընթացքում կենդանիների և բուսականության քայքայումից:Այն երկրի
նստվածքային թաղանթում շատ կարևորագույն պաշար է,որը արդեն գտնվում է սպառվելու եզրին:Այն
համարվում է ամենակարևորը քանի որ նրա մշակումից են ստանում ամեն տեսակի տրանսպորտային
վառելիքի մեծ մասը:Նավթամթերքի մշակումից նաև ստանում են ասֆալտ:Մշակումից ստանում
են բենզինի տարբեր տեսակներ՝դիզելային վառելիք և մազութ: Նավթը արդյունահանվում է երկրի կեղևում գտնվող նավթաբեր շերտերից, որոնց հասնելու համար խորը հորատանցքեր են փորվում: Հորատանցքերը
կարող են փորել երկրի մակերևույթին,ինչպես նաև ծովի հատակին:
Ավանդական և Այլընտրանքային աղբյուրներ
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք անընհատ արտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները՝օրինակ
Արևի էներգիան:Էներգիայի այն աղբյուրները,որոնք մարդիք օգտագործում են,դրանք սպառվում
են և այդ տեսակի էներգակիրները կոչվում են ավանդական աղբյուրներ:Այլընտրանքային էներգիայի աղբյուրները վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին
և մթնոլորտին,բայց դրանք մեր ստացած էներգիայի շատ փոքր տոկոսն են կազմում:Իսկ ավանդական
էներգիայի աղբյուրները մեծ վնաս հասցնելով և մթնոլորտին,և շրջակա միջավայրին,մեր ստացած
էներգիայի մեծամասնությունն են կազմում:
Комментариев нет:
Отправить комментарий