четверг, 13 ноября 2014 г.

Բագրատունյաց թագավորության առաջին գահակալները

Բագրատունյաց թագավորության առաջին գահակալները
Աշոտ Ա
                                             
9-րդ դարի կեսին Հայաստանի անկախության վերականգնումը, Բագրատունյաց թագավորության հռչակումը շատ բանով կապված Էր Աշոտ Բագրատունու անվան հետ, որի գործունեության շնորհիվ 9-րդ դարը դարձավ հայոց քաղաքական վերածննդի դար։
Աշոտ Բագրատունին սպարապետ Սմբատ Բագրատունու որդին էր: Սպարապետի պաշտոնում հորը փոխարինած Աշոտը լավ հասկանում էր երկրի ու ժողովրդի խնդիրները։ Նա շարունակեց ավանդական քաղաքականությունը`պահպանել խաղաղություն, բարեկամական հարաբերություններ և թույլ չտալ հակաարաբական գործունեության կասկածի հնարավորություն։ Շուտով, այս քաղաքական գիծը իրեն արդարացրեց։ Կարողանալով շահել արաբների վստահությունը և կապեր ստեղծելով խալիֆի արքունիքում 862թ. Աշոտը ստացավ <<իշխանաց-իշխան>>տիտղոսը: Իշխանաց-իշխան  Աշոտ Բագրատունու կառավարչական իրավունքները տարածվում էին նաև Վրաստանի ու Աղվանքի վրա: <<Իշխանաց-իշխան>> Աշոտը շարունակեց արտաքին քաղաքականության մեջ որդեգած իր քաղաքական գիծը արաբների հանդեպ միաժամանակ բարեկամական հարաբերություններ հաստատելով Բյուզանդիայի հետ։  Բյուզանդիայում գահ բարձրացած Բարսեղ Առաջինն իր պատվիրակն Է ուղարկում Աշոտի մոտ` հայտնելով, որ ավանդաբար հայ Արշակունիները թագադրվել են Բագրատունիների կողմից ու թագ Է խնդրում Աշոտից։ Սակայն Աշոտը չտարվեց Բյուզանդիայի հետ հակաարաբական գործունեություն ծավալելու վատ հեռանկարով և շարունակեց իր քաղաքականությունը ։
Ներքին ասպարեզում Աշոտը քայլեր ձեռնարկեց պետականության հաստատման ու ամրացման ուղղությամբ։ Ստեղծվեց 40 հազարանոց բանակ եղբոր Աբասի հրամանատարությամբ։ Արաբական գերությունից ազատվեց Բուղայի գերած հայ իշխանների մի մասը։ Խնամիական կապեր ստեղծվեցին Արծրունի, Սյունի զորեղ իշխանական տների հետ, Վրաստանից խլվեց ու կրկին Շիրակին միացվեց Աշոցքը։
                                                                      
Արաբների փաստական իշխանությունը երկրում վերացված էր, արտաքին քաղաքական գործոնները ևս նպաստավոր էին, հայ իշխաններն ու Գևորգ Գառնեցի կաթողիկոսը դիմում են խալիֆին Աշոտի համար թագի պահանջով։
885թ. իշխանանիստ Բագարան քաղաքում Աշոտ Բագրատունին թագադրվում է։ Շուտով նրան թագ է ուղարկում նաև բյուզանդական արքունիքը։ Արշակունյաց հարստությունից չորս ու կես դար հետո կրկին վերականգնվում է հայոց պետականությունը։ Սկսվում է Բագրատունի թագավորների շրջանը։ Հայոց թագավորի իրավունքնհրը տարածվում էին նաև Աղվանքի և Վրաստանի վրա։ Աշոտ Բագրատունին շարունակեց իր գործունեությունը պետականության ամրապնդման, երկրի շենացման, բարեկարգման ասպարեզներում
Աշոտ Ա-ը վախճանվեց 890թ. երկրում կատարած շրջագայություններից մեկի ժամանակ 71 տարեկան հասակում։







Սմբատ Ա

                               
                                            
Սմբատ Ա ծննդյան թիվը անհայտ –914:  Հայոց Բագրատունի թագավոր 890–ից: Հաջորդել է հորը՝ Աշոտ Աին: 885–ից՝ Իշխանաց  իշխան: Հոր մահից հետո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի   ձեռքով Շիրակավանում օծվել է թագավոր: Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին: 892–ին Արաբական խալիֆայությունը, իսկ 893–ին Բյուզանդական կայսրությունը ճանաչել են նրա թագավորությունը: Սմբատ Ա 893–ին Բյուզանդիայի Լևոն VI կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր: Սմբատ Ա վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու  քաղաքականություն: Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է Հայաստանի մեծագույն մասը: Սմբատ Աի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի իշխանները, Վասպուրականի Արծրունիները: Սմբատ Ա-ն  արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել: Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը: Արքայանիստը Բագարանից տեղափոխվել է Շիրակավան: Սմբատ Աի հաջողություններից անհանգստացած Արաբական խալիֆայությունը Հայաստանի դեմ է ուղղել  Ատրպատականի ամիրա Սաջյան Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն: 893–ին հարձակվել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց  բանակը Ատրպատականի սահմանի մոտ հաղթանակել է : Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ Ա զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ: Այնուհետև Սմբատ Ա ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը: 901–ին Յուսուֆը գրավել է Դվինը, բայց, վախենալով  հայոց բանակի ճակատամարտից, հաշտության պայմանագիր է կնքել և նահանջել: 908–ին Յուսուֆը Սմբատ Աի դեմ է հանել Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն` նրան հռչակելով «թագավոր հայոց»: Երկրի ներսում ծագել են ֆեոդալական նոր խնդիրներ , որոնց պատճառով Սմբատ Աչի կարողացել հակահարված տալ 909–ին Հայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին: 910–ին Ձկնավաճառի ճակատամարտում պարտություն կրելով , Սմբատ Ա ամրացել է Կապույտ բերդում, ապա երկիրն ավերածություններից փրկելու համար, հանձնվել Յուսուֆին: Վերջինս, անտեսելով  անձի անվտանգության պահպանման իր երդումը, Սմբատ Ա-ին  շղթայակապ տեղափոխել է Դվին, սպառնացել է՝ պահանջելով հանձնվելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններին: Սմբատ Ա մերժել է բռնակալի պահանջը, նրան գլխատել են, մարմինը խաչ հանել Դվինի հրապարակում: Սմբատ Աի գահը ժառանգել է որդին՝ Աշոտ Բ Երկաթը:

Աշոտ Երկաթ
                                         


Հայոց թագավոր 914-ից:Հաջորդել է հորը` Սմբատ Ա-ին: Աշոտ Երկաթը եղբայր Աբասի հետ ազատագրել է արաբներից Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևը և Հայաստանի մի շարք այլ մասեր: Բյուզանդիան ճանաչել է նրան որպես Հայոց թագավոր ու տվել է օգնական զորք: Աշոտ Բ Երկաթը ծավալել էր պայքար քաղաքականապես միասնական Հայաստան ստեղծելու համար:Աշոտ Բի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։915թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Աի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915–ին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։Աշոտ Բի դեմ դուրս եկան նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաեւ Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի եւ վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին եւ այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվեցպարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև, հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները, նա վերականգնեց Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922–ին Աշոտ Բին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։

Комментариев нет:

Отправить комментарий