Ժյուլ Վեռն
Ժյուլ Գաբրիել Վեռն (ֆր.՝ Jules Gabriel Verne; 1828թ.փետրվարի 8, Նանտ, Ֆրանսիա - 1905թ. մարտի 24, Ամիեն), ֆրանսիացի
աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտա-ֆանտաստիկ
գրականության՝ որպես ժանրի հիմնադրներից մեկը։ Ֆրանսիական աշխարհագրական
ընկերության անդամ։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններից շատերը թարգմանվել են
հայերեն՝ դիմանալով բազմաթիվ վերահրատարակությունների։
Իմ կարծիքը
Ես Ժյուլ Վեռնից շատ ստեղծագործություններ եմ կարդացել:Նա շատ լավ է նկարագրում տվյալ վիճակը,որը տեղի է ունենում գրքում:Ինձ հիմնականում դուր է դալիս նրա պատմվածքների սկիզբը
և ընթացքը,որովհետև ամեն րոպե դու լարված կարդում ես,և սպասում թե ինչ է տեղի ունենալու հետո:Իսկ նրա պատմվածքները այնպես անսպասելի են ավարտվում,որ ուզում ես ելի շարունակել այն բայց գիտես որ այն արդեն ավարտվել է:
Ինձ Ժյուլ Վեռնի ստեղծագործություններից ամենաշատը դուր է գալիս <<Ճանապարհորդություն դեպի Երկրի ընդերքը>>:
Բովանդակություն
Պրոֆեսսոր Լիդենբրոկը մի հին գրքում գտնում է նամակ։ Նամակը պատկանում էր XVI դարի իսլանդական գիտնական–ալքիմիկոս Արնե Սակնուսսեմի գրչին։ Լիդենբորկը, նրա ազգական Ակսելը և վարձու ուղեկցորդ Հանսը ուղևովում են երկրի ընդերքը՝ չկասկածելով, թե ինչ արկածներ են նրանց սպասում։
Այն շատ հետաքրքիր է,ունի լարված ընթացք և ինչպես միշտ ՝ ավարտվում է հանկարծակի:Իրոք
այս գիրքը կարդալուց ես ընկնում էի մի ուրիշ տիեզերական աշխարհ:
Комментариев нет:
Отправить комментарий