Բնական Թվեր
Սահմանում
·
Առարկաների թվարկման համար՝ առաջին առարկա, երկրորդ առարկա, երրորդ առարկա և այլն,
·
Առարկաների քանակի նշելու համար՝ չկան առարկաներ, մեկ առարկա, երկու առարկա
Զույգ և կենտ թվեր
Այն թվերը որոնք բաժանվում են 2-ի դրանք կոչվում են զույգ թվեր:
Այն թվերը որոնք չեն բաժանվում 2-ի կոչվում են կենտ թվեր
Բնական թվերի գրելաձևը
Օրինակ՝
107036-հարյուրյոթ
հազար երեսունվեց=1x105+0x104+7x103+0x102+3x101+6x100
1278-Հազար
երկու հարյուր յոթանասունութ=1x103+2x102+7x101+8 x100
165
–Հարյուր վաթսունհինգ=1x102+6x1011+5x100
Նշանակումը
Այն թվերը, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելիս, անվանում են բնական թվեր: Ցանկացած բնական թիվ կարելի է գրել տասը թվանշանների միջոցով` 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Թվերի այսպիսի գրառումն անվանում են տասնորդական: Թվանշանի արժեքը թվի այդպիսի գրառման մեջ կախված է այն բանից, թե ինչ տեղ է այն զբաղեցնեւմ: Եթե 4 թվանշանը գրված է վերջում, ապա այն նշանակում է չորս միավոր, եթե նախավերջում` չորս տասնյակ, եթե վերջից երրորդ տեղում` ապա չորս հարյուրյակ և այլն:
Թվանշաններով գրված թիվը կարդալու համար այն, սկսած աջից, տրոհում են խմբերի, յուրաքանչյուրում երեք թվանշան, և, սկսելով ձախից, հերթականությամբ անվանում են յուրաքանչյուր դասի միավորների թիվը, ավելացնելով նրա անվանումը: Աջից առաջին երեք թվանշանները կազմում են միավորների դասը, հաջորդ երեքը` հազարավորների դասը: Այնուհետև գալիս են միլիոնավորների, միլիարդավորների դասերը և այլն: Միլիարդավորներին հաջորդող դասերը հազվադեպ են օգտագործվում:
Օրինակ 1. Կարդանք 52837548901 թիվը: Նախ այն տրոհում ենք խմբերի (աջից ձախ), յուրաքանչյուրում երեք թվանշան` 52 837 548 901: Ձախից աջ հերթականությամբ ասում ենք յուրաքանչյուր դասի միավորների թիվը և ավելացնում նրա անվանումը, (առանց “ավոր” ածանցի)` 52 միլիարդ 837 միլիոն 548 հազար 901: Միավորների դասի անվանումը չի արտասանվում:
Օրինակ 2. 6 000 085 000 թիվը կարդում են այսպես. “6 միլիարդ 85 հազար”: Այն դասի անվանումը, որի բոլոր երեք թվանշանները զրոներ են, չի արտասանվում:
Օրինակ 3. Թվանշաններով գրենք յոթ միլիարդ երեսուներկու հազար հինգ: Ձախից աջ գրում ենք. Միլիարդավորների դասում` 7, միլիոնավորների դասում` 000, հազարավորների դասում` 032, միավորների դասում` 005: Ստացվում է 7 000 032 005 գրառումը: Յուրաքանչյուր դասում, բացի ձախից առաջինը, պետք է լինի երեք թվանշան: Ուստի միլիոնների թիվը գրված է երեք զրոյով: Միավորների թիվը գրելիս առջևում դրվել է երկու զրո:
Օրինակ 4. Թվանշաններով գրենք ութ հարյուր երեք միլիարդ վաթսուն միլիոն ինը հազար թիվը` 803 060 009 000:
Պարզ թվեր են անվանում այն թվերը,որոնք բաժանվում են միայն մեկի և իրենց վրա:
Պարզ թվեր են անվանում այն թվերը,որոնք բաժանվում են միայն մեկի և իրենց վրա:
Պարզ թվերի Բաշխվածությունը
Պարզ թվեր
|
Միջակայք
|
26
|
1-100
|
10
|
100-150
|
7
|
200-250
|
8
|
300-350
|
9
|
400-450
|
16
|
500-600
|
18
|
600-700
|
15
|
700-800
|
16
|
800-900
|
16
|
900-1000
|
1-1000
|
168
|
1000-2000
|
129
|
2000-3000
|
131
|
3000-4000
|
126
|
4000-5000
|
116
|
5000-6000
|
114
|
6000-7000
|
117
|
7000-8000
|
109
|
8000-9000
|
110
|
9000-10000
|
112
|
|
Комментариев нет:
Отправить комментарий